ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են դառնալ համաշխարհային զարգացման մեջ զգալի փոփոխությունների թրիգեր, լուրջ ազդեցություն ունենալ միջազգային իրավունքի ինստիտուտների եւ անվտանգության գլոբալ համակարգի վրա: Շաբաթ ՏԱՍՍ-ում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա կարծիքով՝ այս երկրում վերջին ընտրությունները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում աշխարհի իրավիճակի վրա ազդեցության ենթատեքստում: Նա նշել է, որ ԱՄՆ ընտրական համակարգի արժանիքները եւ ծախսերը կարող էին համարվել այդ երկրի բացառապես ներքին գործը, եթե չլիներ մի «բայց»: «Այդ երկրում ընտրությունները՝ հատկապես, երբ իշխանությունն անցնում է մի քաղաքական ուժից մյուսին, կարող են դառնալ համաշխարհային տնտեսական զարգացման մեջ շատ զգալի փոփոխությունների թրիգեր, լուրջ ազդեցություն ունենալ միջազգային իրավունքի ինստիտուտների եւ անվտանգության գլոբալ համակարգի վրա»,- կարծում է Ռուսաստանի ԱԽ ղեկավարի տեղակալը: Նրա խոսքով՝ ընդունված կարծիք կա, որ խոշորագույն տնտեսությունները «մասշտաբային ազդեցություն ունեն մյուս երկրների քաղաքական եւ սոցիալական զարգացման վրա»: Դրանցում պարբերաբար տեղի ունեցող ճգնաժամերը ազդում են համաշխարհային տնտեսության վրա, իսկ շղթայաբար՝ տարածաշրջանային եւ առանձին երկրների տնտեսությունների վրա, այդ ազդեցությունից կախված պետությունների քաղաքական համակարգերի վրա, նշել է Մեդվեդեւը: «Բայց դրա հետ մեկտեղ, հաճախ տեսադաշտից դուրս են մնում, որ առանձին քաղաքական իրադարձությունները, օրինակ՝ ընտրությունները, կարող են լուրջ ճգնաժամեր հրահրել մյուս երկրներում»,- նշել է նա: Ռուսաստանի ԱԽ ղեկավարի տեղակալի կարծիքով՝ սա հատկապես արդիական է, եթե խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնք «անմիջականորեն ազդում են համաշխարհային հիմնարար գործընթացների վրա»: «Ամերիկացի բարձրագույն շատ ղեկավարներ ոչ մեկ անգամ, այդ թվում՝ անձամբ ինձ, ասել են, որ «այո, մեր համակարգը կատարյալ չէ, բայց մենք դրան վարժվել ենք, եւ մեզ այդպես հարմար է»,- հավելել է Մեդվեդեւը: Ընդ որում՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհի համար «անհարմար» է դառնում այդպիսի երկրի հետ աշխատելը, քանի որ ԱՄՆ-ն վերածվում է անկանխատեսելի գործընկերոջ: «Իսկ այդ անկանխատեսելիությանը ամենեւին անտարբեր չեն մյուս պետությունները, տարածաշրջանային եւ ռազմաքաղաքական միավորումները: Ամենեւին վատ չէր լինի, եթե ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթը գիտակցեր այս պատասխանատվությունը»,- ամփոփել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը:
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
15:32 01.05.26
13:25 01.05.26
21:12 02.05.26
19:08 02.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44