Կարծում եմ՝ այս դատավարության պատվիրատուն Թուրքիան է եւ իր գործընկեր Ադրբեջանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությանը:
«Դա հենց սկզբից էր պարզ: Հիմա պարզապես Շուշին ազատագրողներին դատում են Շուշին հանձնողները: Բոլորիս համար էլ պարզ է, որ մարտի 1-ի դատավարության քաղաքական պատվիրատուները իրականում դրսից են եղել, եւ փաստացի կարելի էասել, որ հիմա Ալիեւն է դատում Քոչարյանին Երեւան քաղաքում: Սա մեր բոլորիս ամոթն է եւ ցանկացած մարդ, ով ունի արժանապատվություն, պարտավոր էր լինել այստեղ: Եթե մարդը մտածում է, որ Ալիեւի GPS-ը չի հասնի իր տանը, ապա նա չարաչար սխալվում են: Այդպես մտածում էին, երբ երկու տարի առաջ Քոչարյանին էին դատում, հետո պարզվեց, որ այդ GPS-ը հասավ Ղարաբաղ: Հետո մարդիկ մտածում էին, որ Ղարաբաղ հասավ, բայց իրենց չի հասնի, հետո տեսան, որ այդ GPS-ը հասավ Զանգեզուր: Վաղը կհասնի Տավուշ, Եղեգնաձոր, Գյումրի, Արտաշատ: Այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը կհասկանա, որ այդ GPS_ը ոչ թե Քոչարյանի, սյունեցիների համար է, այլ Հայաստանի համար է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է, որ հանրությունը դա չի գիտակցում, Բոզոյանը պատասխանեց. «Ես հանրությանը չեմ ուզում մեղադրել, քաղաքական վերնախավն է, որ չի կարողանում լեզու գտնել հանրության հետ: Հանրության ասվածը շատ հարաբերական է, ՀՀ-ում ապրում են 90 տոկոս աղքատ մարդիկ, որոնք ունեն սոցիալական կարիքներ, իրենց պրոբլեմներով են ապրում: Այդ մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցությունն այդքան բարձր չէ, բայց դրա համար չի կարելի մեղադրել: Մինչեւ քաղաքական վերնախավը այդ մարդկանց համար սոցիալական բանաձեւ չգտնի, նա չի կարող համախմբել մեր հանրությանը»:
Անդրադառնալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Բոզոյանն ասաց, որ նրանք ուզում են վախեցնել Հայաստանի հասարակությանը, որ նա արտագաղթի ՀՀ-ից. «Նրանց քայլերն ուղղված են նրան, որ հայերը վախենան, փախչեն: Հայերի մոտ արդեն չկա վստահություն սեփական պետության հանդեպ, բանակի հանդեպ: Երկրում պետականությունը փլուզված վիճակում է, պետական կառավարման համակարգ որպես այդպիսին գոյություն չունի: Այս ամենը շատ լավ հասկանում են բաքվում եւ Անկարայում, եւ ճնշումները ուժեղացնում են, որ հայերը թողնեն հեռանան»:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44