Շրի Լանկան օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացել Է 10-ամսյա լոքդաունից հետո. մուտքի համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ: Այդ մասին հաղորդել Է France 24-ը: Հունվարի 21-ին ամբողջությամբ վերսկսվել Է երկրի երկու միջազգային օդանավակայանների աշխատանքը, որոնք սպասարկում են առեւտրային չվերթները: Մուտքի համար օտարերկրյա ճանապարհորդները պարտավոր են ներկայացնել COVID-19-ի բացասական թեստեր, որոնք ստացվել են թռիչքից 96 ժամ առաջ»,-գրում են ԶԼՄ-ները: Բացի այդ, հարկավոր կլինի, որպեսզի զբոսաշրջիկները կրկնակի անալիզ հանձնեն հյուրանոց ժամանելուց հետո: Եթե ուղեւորությունը տեւի մեկ շաբաթից ավելի, պետք հանձնել նաեւ COVID-19-ի երրորդ թեստը: Եթե անալիզներից որեւԷ մեկը դրական լինի, կա երկու ճանապարհ՝ առանց ախտանշանների զբոսաշրջիկներն ինքնամեկուսացում կանցնեն հյուրանոցում, իսկ մյուսներին բուժման կուղարկեն հոսպիտալներ: Շրի Լանկա ժամանելուց հետո զբոսաշրջիկները կկարողանան ապրել հատուկ հատկացված հյուրանոցներում՝ տեղի բնակիչներից առանձին: Այդպիսի հյուրանոցները 55-ն են: Ընդամենը երկրի կառավարությունը կազմակերպել Է 14 «տուրիստական գոտի», որոնց սահմաններից հեռանալ ճանապարհորդներին չի թույլատրվում: Առաջին երկու շաբաթներին հյուրերին ուղեւորությունների ժամանակ պետք Է ուղեկցեն պաշտոնապես ձեւակերպված անձինք: Երկիր այցելելու համար կարելի Է այցագիրը ձեւակերպել միայն առցանց, ժամանելուց հետո դա անել չի ստացվի: Նախապես հարկավոր Է ամրագրել հյուրանոցը, վճարել ապագա ՊՇՌ-թեստերի եւ բժշկական ապահովագրության համար, որը կնստի 12 դոլար: Շրի Լանկան, չնայած բնակչության՝ COVID-19-ով աճող հիվանդացությանը, հայտարարել Է միջազգային ճանապարհորդությունների մասին: Հունվարի 21-ի դրությամբ այնտեղ գրանցվել Է կորոնավիրուսի 55 հազարից ավելի դեպք, օրական աճը 770 Է: Շրի Լանկայի, ինչպես եւ Հարավ-արեւելյան Ասիայի բազմաթիվ այլ երկրների տնտեսությունը, սաստիկ տուժել Է զբոսաշրջության դադարեցման պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02