Յուրաքանչյուր այգեգործ բախվում է այնպիսի տարածված խնդրի հետ, ինչպիսին է այգու տարածքում մոծակների հայտնվելը:
Այդ խնդիրը հայտնի է նաև քաղաքի շատ բնակիչների: Մասնագետները նշում են, որ այդ միջատների դեմ հանարվոր է պայքարել ոչ միայն հատուկ միջոցների, այլ նաև որոշ բույսերի աճեցման ճանապարհով՝ որոնք արդյունավետ ու երկարատև կօգնեն լուծել այդ խնդիրը:
1. Ռեհան(базилика)
Մոծակները զգայուն են ռեհանի վառ արտահայտված հոտի նկատմաբ: Եվ տանը նրանցից ազատվելու լավագույն պարզ տարբերակը կլինի այդ բույսով ծաղկամանը դնել պատուհանագոգի վրա: Բացի դրանից, ռեհանը օգտակար կլինի նաև մի շարք այլ դեպքերում: Այն պարունակում է հիանալի բուժիչ հատկություններ: Եթե այնուամենայնիվ մոծակները խայթել են ձեզ, կարող եք վնասված հատվածի վրա դնել մաքուր լվացած ռեհանի տերև, ինչը կօգնի ազատվել բորբոքումից ու կազատի սպիներից:
Ռեհանը հնարավոր է օգտագործել նաև ճաշատեսակների պատրաստման մեջ, որպես համեմունք:
2. Թուրինջախոտ(мелисса)
Նման հատկություններով օժտված է նաև թուրինջախոտը, որը նույնքան արդյունավետ է մոծակների դեմ պայքարում: Այն շատ հեշտ է աճեցվում, քանի որ այս բույսը կարող է հասունանալ անգամ առանց «լույսի գլխավոր աղբյուրի»:
3. Ցիտրոնելա(Цитронелла)
Շատերին հայտնի է, որ այս բույսը հանդիսանում է մոծակների դեմ պայքարի հիանալի միջոց, սակայն ոչ բոլորն են այս միջոցից օգտվում՝ նախընտրելով կիրառել հատուկ միջոցներ: Ցիտրոնելան ընդգրկված է շատ քսուքների ու դեղամիջոցների բաղադրության կազմի մեջ, որոնք օգնում են պայքարել մոծակների դեմ:
4. Վաղենակ(календула)
Այս գեղեցիկ բույսը զարդարում է ոչ միայն բնակարանը, այն նաև հանդիսանում է մոծակներից ազատող հիանալի միջոց: Նման հատկությունը պայմանավորված է ծաղիկի բաղադրության մեջ պիրետրումի պարունակությամբ:
5. Անանուխ. « Կատու Անանուխ»
Դա անանուխի տեսակներից մեկն է, որը աչքի է ընկնում վերոթվարկյալ բույսերի նման օգտակար հատկությունենրով: Այն բավականին հեշտ հնարավոր է աճեցնել ցանկացած մեկ այլ բույսի և անգամ բանջարեղենի հետ միասին:
6. Նարդոս (лаванда)
Նարդոսի ծաղիկի տերևները հանդիսանում են հզոր հոտի աղբյուր, որն էլ վանում է մոծակներին:
Այս բույսը հնարավոր է աճեցնել ինչպես այգում, այնպես էլ սովորական քաղաքային բնակարանի պատուհանագոգին:
Բացի վերոթվարկյալ միջոցներից, մոծակների դեմ կարող են օգնել պայքարել նաև այլ տեսակի բույսեր, օրինակ լոլիկը, խնկունին(розмарин), բազմամյա երիցուկը, ուրցը:
Աղբյուրը՝ med2.ru
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47