Խորհրդային Միությունը դաստիարակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 1970-ականներից և սատարել է նրա քաղաքական հավակնություններին, մինչդեռ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալները ամեն կերպ շոյում էին նրան և կանխատեսում նախագահի պաշտոնը: Այս մասին հայտարարել է նախկին խորհրդային հետախույզ Յուրի Շվեցը, որն այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, գրում է The Guardian-ը:
Շվեցը հավաստիացրել է, որ Թրամփը դարձել է Խորհրդային և Չեխոսլովակիայի հատուկ ծառայությունների գործողության թիրախը 1977 թվականին, երբ ամուսնացել է չեխ մոդել Իվանա Զելնիչկովայի հետ:
Ավելի ուշ, երբ Թրամփը բացել էր իր առաջին Grand Hyatt New York հյուրանոցը, նա հանդիպել էր Խորհրդային միությունից ներգաղթած Սեմյոն Կիսլինային, որը, իբր, ԿԳԲ-ի գործակալ էր, և հուշել էր երիտասարդ միլիարդատիրոջը:
1987-ին Թրամփն ու նրա կինը այցելել են Մոսկվա և Լենինգրադ, որտեղ ԿԳԲ-ի գործակալները միլիարդատիրոջը հորդորել էին մտնել քաղաքականություն, քանի որ նրանք տեղյակ են եղել նրա մտավոր և հոգեբանական խոցելիության և շողոքորթությունների նկատմամբ թուլության մասին:
«Սա մի իրավիճակ է, երբ մարդիկ հավաքագրվում են, երբ դեռ ուսանող են, և հետո նրանք ստանում են կարևոր պաշտոններ: Նման բան տեղի է ունեցել նաև Թրամփի հետ», - ասել է Շվեցը:
Նախկին լրտեսը դարձել է լրագրող Քրեյգ Ունգերի Compromising նոր գրքի հիմնական աղբյուրը, որը ուսումնասիրում է Դոնալդ Թրամփի և հանգուցյալ միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի հարաբերությունները, որը մեղադրվում է մարդկանց վաճառքի համար:
Ըստ Շվեցի՝ ԿԳԲ-ի գործակալները Թրամփի հետ վարվել են այնպես, կարծես նրանք չափազանց զարմացած են եղել նրա անհատականությունից և կարծել են, որ նա պետք է դառնա Միացյալ Նահանգների նախագահ և փոխի աշխարհը: Դրանից անմիջապես հետո է հենց Թրամփը սկսել հնարավորություններ փնտրել Հանրապետական կուսակցության կողմից թեկնածությունն առաջադրելու համար:
Հոդվածում նշվում է է նաև, որ 1987-ին նա առաջատար հրատարակություններում հրապարակել էր մի մեծ հայտարարություն, որով մեղադրել էր Ճապոնիային Միացյալ Նահանգներին շահագործելու համար, կոչ էր արել դուրս գալ ՆԱՏՕ-ից և նշել, որ պետք չէ պաշտպանել այն երկրները, որոնք ունակ չեն ինքնապաշտպանության: Այս տեքստի հրապարակումից հետո Շվեցը շնորհավորանքներ էր ստացել հաջող «գործողության» կապակցությամբ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02