Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցում արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայություն, որոնք պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«[Կայացած զրույցի] անկեղծությունն այն է, որ կողմերը հստակ արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայությունը, բայց միաժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է նկատի ունենա երկխոսության բացակայություն եւ, ընդհակառակը, այդ տարաձայնությունները պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պատասխանելով առաջնորդների հունվարի 26-ին կայացած զրույցի տոնայնության մասին հարցին ՝ Պեսկովը նշել է, որ դրանում «գործնականություն եւ պրագմատիզմ է եղել»:
Տարաձայնություններից մեկի օրինակ է դարձել Ուկրաինայում իրավիճակի գնահատականը. Կրեմլի մամուլի ծառայությունը զրույցի արդյունքներով օգտագործել է «ներուկրաինական կարգավորում» ձեւակերպումը, մինչդեռ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հիշատակել է «Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան» Ուկրաինայի նկատմամբ: «Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք»,- ընդգծել է Պեսկովը:- Դա հայեցակարգային տարաձայնություններից մեկն է, որը գտնվում է մեր հարաբերությունների օրակարգում»։ Նա հավելել է, որ այդ տարաձայնության շուրջ «ռուսական կողմը եւ նախագահ Պուտինը անխոնջ եւ հետեւողականորեն» իրենց «համոզված դիրքորոշումը կհասցնեն զրուցակցին»
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02