Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հանրապետական շարժում» (ReAl) կազմակերպության գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին հայտարարել է, որ իրեն շուտափույթ ազատ արձակելու պատճառը եղել է իրեն ներկայացված մեղադրանքի անհեթեթությունը։
Նա ընդգծել է, որ 2014-2015 թվականներին արդեն 20 անգամ հարցաքննել են իրեն և արդյունքում տուգանել են 400 մանաթով՝ իբր հարկային խախտումների համար։ Ջաֆարլին հայտարարել է, որ իրականում ReAl-ն ակտիվ պայքար է մղել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման դեմ, թերթիկներ է տպագրել այդ մասին, և այդ ակտիվությունը մտահոգել է իշխանություններին:
«Ինձ ազատ արձակելու հարցում իրենց դերն ունեցան նաև Արևմուտքի կողմից ճնշումները և տեղի հասարակության կոչերը։ Իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության դեմ բռնությունները տնտեսական խնդիրների պայմաններում գնալով ավելի թանկ են արժենում»,- ասել է նա։
Ջաֆարլին հաստատել է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը, իսկ իր կալանավորումը վկայում է, որ ReAl-ը ճիշտ ճանապարհին է:
«Կազմակերպությունը նախկինի նման դեմ է հանրաքվեին, սակայն ReAl-ը չի աջակցել Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) հանրահավաքին։ ReAl-ի սկզբունքային դիրքորոշումն այդպիսին է՝ շարժումը չի մասնակցում այն հանրահավաքներին, որոնք նա չի կազմակերպում»,- նշել է Ջաֆարլին։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02