Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Մոսկվային կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:
Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:
«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:
Միևնույն ժամանակ, նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
«Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ աnհապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով երեկ չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն 3.5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Ի պատասխան ՝ ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չխառնվել ինքնիշխան պետության ներքին գործերին ու այդ հայտարարությունները որակել էր «արևմուտքի կողմից ՌԴ-ին զսպելու փորձ»: Միևնույն ժամանակ Կրեմլը պաշտոնապես հայտարարել է՝ մտադիր չէ հաշվի առնել Նավալնիի մասին արտերկրից հնչող հայտարարությունները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նավալնիին ազատ արձակելու կոչ էր արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02