2021 թվականի ամռանը անվտանգ հանգիստն ապահովելու համար Հունաստանի իշխանությունները պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստել տուրիստական գոտիներում ապրող տեղի բնակչությանը եւ հյուրընկալության ինդուստրիայի աշխատողներին: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս երկիրն ամենօրյա պատվաստվողների թվով ԵՄ-ի 27 պետությունների թվում հինգերորդ տեղում Է: Հունվարին պատվաստում Է ստացել 269,1 հազար մարդ, ինչը գրեթե 70 հազարով ավելի Է, քան պլանավորվել Էր: Երկու չափաբաժիններն ստացել Է ավելի քան 40 հազար քաղաքացի:
Փետրվարի առաջին շաբաթում ներարկման համար գրանցվել Է տեղի եւս 120 հազար բնակիչ: Իշխանությունների գնահատումներով՝ ամառային տարեշրջանի սկզբի դրությամբ պատվաստում կստանա բնակչության շուրջ մեկ երրորդը: Այդ ցուցակի առաջին հերթում այն աշխատակիցներն են, որոնք աշխատում են ծառայությունների ոլորտում եւ զբոսաշրջության բնագավառում:
Եվրոպական ԶԼՄ-ները նշում են Հունաստանի ոչ տիպական մոտեցումը պատվաստման արշավի նկատմամբ. ներարկումներ են անում ե՛ւ երկրի մայրցամաքային մասում, ե՛ւ հեռավոր կղզիներում, ե՛ւ գյուղերում, որտեղ երբեք չի եղել կորոնավիրուսի բռնկում:
Այսպես, Արեւելյան Միջերկրածովում գտնվող Կաստելորիզո կղզեխմբում, որտեղ ձմռանն ապրում Է ընդամենը 200 քաղաքացի, արդեն պատվաստում Է ստացել նրանց 80 տոկոսը: Երբ ամռանն այս ոչ մեծ կղզիների վրա կժամանեն զբոսաշրջիկները, վիրուսից լիովին պաշտպանված կլինեն ինչպես ճանապարհորդները, այնպես Էլ տեղի բնակչությունը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02