Telegram-ն արգելափակել է այն էջերը, որոնք չարտոնված ցույցերից հետո հրապարակել են ռուսաստանցիների տվյալները, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցների, հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը, փոխանցում է «Իզվեստիան»: Նրա խոսքով՝ Telegram-ը վերջին շաբաթներին արգելափակել է մի քանի ալիքներ, որոնք գրառումներ են տեղադրել Ռուսաստանում ընթացած չարտոնված ցույցերի մասնակիցների հեռախոսային համարներով ու հասցեներով: «Դրանց հետ միասին ալիքներ են հայտնվել, որտեղ հրապարակվում են դատավորների, դատախազների, իրավապահների, ինչպես նաեւ լրագրողների եւ մեդիա մենեջերների բնակության հասցեներն ու հեռախոսային համարները»,- փետրվարի 5-ին Telegram-ում նշել է Դուրովը: Նա նշել է, որ այդպիսի հրապարակումների մեկնաբանություններում հայտնվել են բռնության կոչեր: Նրա խոսքով՝ նման գործողությունները հակասում են մեսենջերի կանոններին, որի պատճառով որոշում է ընդունվել «խնդրահարույց ալիքների» արգելափակման մասին: «Հրապարակային Telegram ալիքների հեղինակներին խնդրում եմ չտարածել բռնության կոչեր եւ այլ մարդկանց անձնական տվյալները»,- նշված է Դուրովի հայտարարության մեջ: Նա նաեւ խոստացել է Telegram-ի կանոնները կիրառել բոլոր խախտողների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից: Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, հաղորդվել էր, որ «Ռոսկոմնադզորը» համացանցում հայտնաբերել է անչափահասներին ուղղված մոտ 2,5 հազար կոչեր չարտոնված ակցիաներին մասնակցելու մասին, դրանք բոլորը հեռացվել են: Դաշնային խորհրդի հանձնաժողովն իր հերթին առաջարկել է նման կոչերի պատճառով արգելափակել սոցցանցերը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02