Բեռլինը հանդես է գալիս Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների օգտին, ընդ որում՝ Գերմանիան նախատեսում է եվրոպացի գործընկերների հետ քննարկել Գերմանիայից, Լեհաստանից եւ Շվեդիայից մի քանի դիվանգետների վտարման Մոսկվայի որոշումը, Funke մեդիախմբի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Ռուսաստանն ինքն է ընտրում, թե մնացյալ Եվրոպայի հետ ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ... Մենք միշտ շեշտել ենք, թե չենք ցանկանում, որ Ռուսաստանի հետ խոսակցության թելը կտրվի, եւ չնայած բոլոր դժվարություններին, ցանկանում ենք լավ, համենայնդեպս ողջամիտ հարաբերություններ»,- ասել է գերմանացի նախարարը: Նա հավելել է, որ Ռուսաստանից դիվանագետների վտարումից հետո Գերմանիան հետագա քայլերը «շատ մանրակրկիտ» կքննարկի ԵՄ գործընկերների հետ: Մաասը նաեւ «կարեւոր ազդանշան» է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը պատրաստվում է Ռուսաստանի հանդեպ մոտեցումը համաձայնեցնել եվրոպացի դաշնակիցների հետ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն անցանկալի անձ էր հայտարարել չթույլատրված ակցիաներին մասնակցած դիվանագետներին: Խոսքը Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի եւ Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների եւ Մոսկվայում Գերմանիայի դեսպանության դիվանագիտական աշխատակիցների մասին է: Նրանք շուտով երկիրը լքելու են: Հունվարի 23-ին չարտոնված բողոքի ցույցեր էին ընթացել Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ շարունակվել հունվարի 31-ին ու փետրվարի 2-ին, չնայած իշխանությունների բազմաթիվ նախազգուշացումներին, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս միջոցառումների կազմակերպիչներին սադրիչներ էր անվանել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ բոլորը կարծիք հայտնելու իրավունք ունեն, բայց «այն ամենը, ինչը դուրս է գալիս օրենքի շրջանակից, ոչ թե ուղղակի հակաարդյունավետ է, այլ վտանգավոր»:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02