Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է․
«ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն, ուսումնասիրելով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի (Լոռի ՖԱ) կողմից ներկայացված փաստաթղթերը ֆուտբոլիստ Դարկո Ենոքին փոխանցված համապատասխան վճարումների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանող կողմի փաստարկների ամբողջական փաթեթն առ այն, որ վճարումները մինչ օրս չեն կատարվել, և ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, ս/թ փետրվարի 8-ին պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է ներգրավված կողմերին, ինչպես նաև ՀՖՖ-ին, որ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա գործը դեռևս գտնվում է վարույթում, իսկ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքը շարունակում է մնալ ուժի մեջ: Ըստ այդմ, համաձայն ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կարող գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ն ընդունել է ի գիտություն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի՝ ս/թ փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ին ուղղված պատասխան նամակը այս գործի առնչությամբ և ՖԻՖԱ-ի կողմից այլ որոշում ստանալու դեպքում վերջինիս կտրվի համապատասխան ընթացք: Ի հավելումն նշվածի, համաձայն ս/թ փետրվարի 9-ին ստացված ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կատարել նաև իր ֆինանսական պարտավորությունները ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի նկատմամբ՝ վերջինիս չվճարելով ՖԻՖԱ-ի որոշմամբ հաստատված համապատասխան գումարը: Ավելին, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի կողմից ս/թ հունվարի 27-ին Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարան (CAS) ուղարկված բողոքը չի ընդունվել՝ բողոքի հակիրճ նկարագրության վերջնաժամկետը չպահպանելու պատճառաբանությամբ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԻՖԱ-ն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի ակումբի նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք է դրել նաև այս վարույթի հետ կապված, որը վերաբերելու է թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով ֆուտբոլիստներ գրանցելուն և գործելու է 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից: Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55