ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իր օգնականների խորհրդակցություններից հետո հրաժարվել է հրապարակային ելույթից` Կոնգրեսի Սենատում իմպիչմենթի գործընթացից հետո իր համար հաջող արդյունքի հնարավորությունները մեծացնելու համար: Այս մասին հայտնել է The Hill պարբերականը` վկայակոչելով իր սեփական աղբյուրները: Նրանց խոսքով` Ամերիկայի նախկին առաջնորդի լռությունը «ռազմավարական բնույթ է կրում»: Նրան խորհուրդ են տվել հրաժարվել հրապարակային ելույթներից, «չճոճել նավակը», որպեսզի հնարավորինս շատ հանրապետականներ սատարեն նրան` թույլ չտալով իմպիչմենթի հաստատումը: Ըստ աղբյուրի` այս իրավիճակը շատ է զայրացնում Թրամփին, ով իմպիչմենթի առաջին գործընթացում անընդհատ մեկնաբանում էր այն Twitter- ում, հարցազրույցներում եւ մամուլի ասուլիսների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Սոցցանցեր մուտքի սահմանափակումը եւս օգնում է Սպիտակ տան նախկին ղեկավարին լռել: Աղբյուրը կարծում է, որ ընթացակարգի ավարտից հետո նախկին նախագահը կվերսկսի իր հրապարակային ելույթները: Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը սկսվել էր նրա կողմից հունվարի 6-ին արված հայտարարությունների պատճառով: Այդ օրն ԱՄՆ մայրաքաղաքում հանրահավաքի ժամանակ հանրապետականի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրես` փորձելով կանխել անցյալ տարվա նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնց արդյունքում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02