Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում է մինչև փետրվարի վերջ այցելել Ռուսաստան` Սոչիում հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի, կողմերը կարող են անդրադառնալ ռուսական նոր վարկի թեմային, այս անգամ 3 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով: Նման հանդիպում նախապատրաստելու մասին տեղեկատվությունը «Կոմերսանտ»-ին հաստատել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն չի շտապում Մոսկվայի կողմից աջակցվող սահմանադրական բարեփոխումների հարցում և չի ցանկանում կրճատել նախագահի լիազորությունները:
«Ժամկետների մասին կտեղեկացնենք ժամանակին: Բայց հանդիպումը նախապատրաստվում է»,-ասել է Պեսկովը:
Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների, որպես բանակցությունների ժամկետ քննարկվում են փետրվարի 22-ը և 25-ը, իսկ որպես հանդիպման վայր ընտրվել է Սոչի քաղաքը: Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են այնտեղ անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին, Բելառուսում բողոքի ցույցերի ֆոնին, երբ Լուկաշենկոն Մինսկ վերադարձավ 1,5 միլիարդ դոլար ռուսական վարկ տրամադրման մասին համաձայնագրով:
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ այս անգամ ևս նախատեսվում է քննարկել ֆինանսական հարցը: Ռուսաստանի կառավարությունում «Կոմերսանտի» իրազեկ աղբյուրները նշում են, որ բելառուսական կողմը ցանկանում է հասանելիություն ունենալ բելառուսական ատոմակայանի կառուցման համար Մոսկվայի հատկացրած մնացած միջոցներին:
«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկը նշել է, որ կողմերը «մոտ են միջոցների բաշխման շուրջ համաձայնության գալուն»՝ ավելացնելով, որ քննարկվում են տոկոսները, ժամկետները և գումարի չափը: Միաժամանակ նա նշել է, որ վարկի չափը «ավելի քան 3 միլիարդ դոլար է»: Ըստ մեկ այլ իրազեկ աղբյուրի, Մինսկը կարող է ստանալ 3 միլիարդից 3.5 միլիարդ դոլար, ավելին, այդ հարցը, ըստ նրա, արդեն հիմնովին լուծված է: Հնարավոր է, որ համաձայնությունը կարող է վերջնական տեսքի գալ գալիք նախագահական հանդիպման ընթացքում:
Միևնույն ժամանակ, և Կրեմլը, և Ռուսաստանի արտգործնախարարությունը հասկացրել են, որ Լուկաշենկոյից ակնկալում են իրականացնել աշնան սկզբին խոստացած սահմանադրական բարեփոխումները:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02