Ռուսաստանը կարող է խզել կապերը Եվրամիության հետ, եթե Բրյուսելը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի տնտեսության զգայուն հատվածների դեմ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «Соловьев LIVE»-ի YouTube ալիքում, գրում է Euronews-ը։ «Մենք ելնում ենք նրանից, որ պատրաստ ենք (ԵՄ-ի հետ կապերը խզել – Euronews)», - ասել է Լավրովը՝ պատասխանելով հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հարցին նոր պատժամիջոցների մասին, որոնք ռիսկեր են պարունակում ՌԴ տնտեսության համար, այդ թվում առավել զգայուն ոլորտներում։ «Այո, մենք չենք ցանկանում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եթե խաղաղություն եք ցանկանում, պատրաստվեք պատերազմի», - ասել է Լավրովը: Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր, ավելի լուրջ պատժամիջոցների հնարավորությունը`կապված այսպես կոչված Իվ Ռոշեի գործով անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ իրավիճակի հետ: Ընդդիմության կողմնակիցները գործը շինծու են անվանում: Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել էր Մոսկվա՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու համար, ինչը հարուցեց որոշ եվրոպացի քաղաքական գործիչների քննադատություններ: Հանդիպման ավարտին նա ասաց, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները «հասել են հատակին»՝ ռուս ընդդիմադիրի թունավորումից և բանտարկվելուց հետո: Միևնույն ժամանակ, Բորելը շեշտել է, որ Բրյուսելը շարունակում է ձգտել համագործակցել Կրեմլի հետ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02