Պերուի արտգործնախարար էլիսաբեթ Աստետե Ռոդրիգեսը կիրակի հրաժարական է ներկայացրել: Ինչպես փոխանցում է «Իզվեստիա»-ն, հրաժարականի համար պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի դեմ նրա պատվաստումը նախքան բնակչության շրջանում պատվաստման գործընթացի մեկնարկը:
Երկրի նախագահ Ֆրանսիսկո Սագաստին իր թվիթերյան էջում հայտնել է, որ ընդունել է ԱԳ նախարարի հրաժարականը:
«2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարի մի քանի անձացն հետ շփվելուց հետո, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ես որոշեցի ընդունել չինական Sinopharm պատվաստանյութն առաջինն ստանալու առաջարկը», - հայտնել է Աստետեն՝ հավելելով, որ պատվաստվել է հունվարի 22-ին: Վերջինս նշել է նաև, որ պատվաստվելու որոշում է կայացրել, քանի որ 68 տարեկան է և գտնվում ռիսկային գոտում:
Անցյալ շաբաթ պատվաստման ընթացակարգի հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական է ներկայացրել երկրի առողջապահության նախարար Պիլար Մացետին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի նախկին նախագահ մարտին Վիսկարան պատվաստվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին, երբ գտնվում էր իշխանության ղեկին:
Երկրի իշխանությունները պայմանագիր են կնքել 2021 թվականին Sinopharm պատվաստանյութի 38 մլն չափաբաժին ներկրելու մասին: Առաջին միլիոնն ակնկալվում է ստանալ փետրվարի կեսերին: Պերուում այժմ անցկացվում են տվյալ դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:
Պերուում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 մլն-ը, մահացածներինը՝ 43 հազարը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02