Չինաստանը 2020-ին առաջին տեղն է զբաղեցրել Եվրամիության ամենակարեւոր առեւտրային գործընկերների ցուցակում՝ առաջ անցնելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Չինաստանի հետ ԵՄ-ի արտաքին առեւտրի ծավալը նախորդ տարի կազմել է 586 միլիարդ եվրո, հայտնել է Լյուքսեմբուրգում գտնվող «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական վարչությունը: ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալը նույն ժամանակահատվածի համար հասել է 555 միլիարդ եվրոյի, նշվում է այնուհետեւ, հաղորդում է DW-ն: Չնայած համավարակի հետ կապված խնդիրներին, ԵՄ-ի եւ Չինաստանի առեւտրաշրջանառության ցուցանիշները 2020 թվականին կրկին աճել են: Ընդ որում՝ Չինաստան եվրոպական ապրանքների արտահանման ծավալն աճել է 2,2 տոկոսով՝ կազմելով 202,5 միլիարդ եվրո, Չինաստանից ներմուծումը՝ 5,6 տոկոսով՝ կազմելով 383,5 միլիարդ եվրո, նշվում է այնտեղ: Միաժամանակ ԵՄ արտահանումը Միացյալ Նահանգներ անցյալ տարվա վերջին կրճատվել է 8,2 տոկոսով՝ կազմելով 353 միլիարդ եվրո, ամերիկյան ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը կրճատվել է 13,2 տոկոսով՝ կազմելով 202 միլիարդ եվրո: Ինչպես նշում է գերատեսչությունը, չինական տնտեսությունը շատ ավելի արագ է վերականգնվում կորոնավիրուսի տարածման հետեւանքներից, քան ամերիկյանը: Բացի այդ, ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառության անկումը կապված է եվրոպական ապրանքների նկատմամբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված տույժերի, ինչպես նաեւ ԵՄ պատասխան միջոցների հետ:
Ընդհանուր առմամբ, համավարակի հետ կապված ճգնաժամը լուրջ բացասական ազդեցություն է թողել ԵՄ առեւտրային հաշվեկշռի վրա: Գումարային ԵՄ 27 երկրները նախորդ տարի 1,93 տրիլիոն եվրոյի ապրանքներ են արտահանել, ինչը 9,4 տոկոսով պակաս է, քան 2019-ին: Ներմուծման ընդհանուր ծավալը նվազել է 11,6 տոկոսով՝ կազմելով 1,71 տրիլիոն եվրո: Brexit-ից հետո էապես կրճատվել է նաեւ ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտուրը: Չնայած Միացյալ Թագավորությունը 2020-ի ընթացքում մնացել է եվրոպական ներքին շուկայի մաս, ինչպես ԵՄ արտահանումը, այնպես էլ այդ երկրից ներմուծումն ընկել է ավելի քան 13 տոկոսով: Միեւնույն ժամանակ, Միացյալ Թագավորությունը Եվրամիության երրորդ խոշորագույն առեւտրային գործընկերն է Չինաստանից եւ ԱՄՆ-ից հետո: Նրան հաջորդում են Շվեյցարիան, Ռուսաստանը եւ Թուրքիան: 2020 թվականին ԵՄ արտահանման ծավալը Ռուսաստան կրճատվել է 10,0 տոկոսով՝ կազմելով 79 միլիարդ եվրո, իսկ Ռուսաստանից եվրոպական ներմուծման ծավալը նվազել է 34,3 տոկոսով՝ հասնելով 95,2 միլիարդ եվրոյի:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02