Գերմանիայում ձերբակալված Տաջիկստանի հինգ քաղաքացիների «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցելու եւ միջոցներ հավաքելու ու մարդկանց հավաքագրելու ճանապարհով ահաբեկչություններ նախապատրաստելու մեղադրանքներ են առաջադրվել, հաղորդում է Reuters-ը: Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրյալներից մեկը, որի անունը Ազիզժոն Բ. է, կասկածվում է Աֆղանստանում ԻՊ երկու բարձրաստիճան ղեկավարների հետ սերտ կապի եւ ԻՊ-ի քարոզչություն տարածելու համար ռուսալեզու ու տաջիկական օնլայն-ցանցերն օգտագործելու մեջ: Անցյալ տարի ձերբակալված հինգ մարդ կասկածվում էր Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի արեւմտյան հողում ԻՊ բջջին պատկանելու մեջ, որի անդամները հրահանգներ եւ նյութեր էին ստացել Գերմանիայում ռումբեր ստեղծելու եւ ահաբեկչություններ ծրագրելու համար: Նշվում է, որ ցանցը միջոցներ է հավաքել «Իսլամական պետության» գործողությունների համար եւ հավաքագրել հավանական գրոհայինների: Անցյալ շաբաթ դանիական ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալել է 13 մարդու, իսկ գերմանական ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ մարդու՝ պայթուցիկ նյութեր պատրաստելու եւ Դանիայում կամ Գերմանիայում ահաբեկչության փորձ կատարելու կասկածանքով:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02