ARM | RUS |

Բանակը սանատորիա չէ, երբ որ բանակը փորձում են վերածել սանատորիայի, ունենում ենք այսպիսի արդյունք. Սարգսյան

16.02.21 | 23:08

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը:

Պարո՛ն նախագահ, երբ հիմա խոսում ենք բանակային իրականության մասին, իմ աչքի առաջ գալիս է վարչապետի` անցած տարվա օգոստոսի վերջում Սարդարապատում կազմակերպած մեծ հանդիսությունը, պարգևատրումը, մոտավորապես 80 հոգի ստացավ մարտական խաչ, առաջին և երկրորդ աստիճանի մեդալներ, հուլիսի Տավուշի մարտերի արդյունքներով մեկ սպա` կապիտան Ռուբեն Սանամյանը Ազգային հերոս դարձավ: Մի շատ կարևոր և նկարագրական դրվագ ասաց վարչապետը և բնորոշեց դրանով Հայոց բանակի մարտունակությունը, ես առաջարկում եմ հիշել այդ դրվագը հենց իր խոսքով և շարունակել..

«Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչը էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ»:

Տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ և ինտելեկտուալ բանակ. ես հիշում եմ տասնամյակներ շարունակ, օրինակ, ես լսել եմ, որ Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, բայց սա կարծես եղել է ամենամեծ դիֆերամբը, թող ներվի ասել, սրանից այն կողմ մենք չենք անցել: Դուք համաձա՞յն կլինեք վարչապետի այս գնահատման հետ մեր բանակի հասցեին:

Բացարձակապես, մի բան է մարտունակ բանակ, մի բան է տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցողը: Մենք հասկանո՞ւմ ենք որն է տարածաշրջանը, թե՞ նկատի ունենք միայն Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Նույնիսկ այդ պարագայում... այդ «որոշիչ» բառը... բայց այս տեսագրության մեջ, երևի, դրանք ամենակոշտ բնորոշումները չէին: Կապիտուլյանտը ասում էր, որ տավուշյան հերոսամարտը ցնցող ազդեցություն ունեցավ շատ երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար: Այսինքն՝ ես անկեղծ եմ ասում, չեմ թերագնահատում բացարձակապես երրորդ բանակային կորպուսի, այսինքն՝ Տավուշը պաշտպանող կորպուսի և՛ հրամանատարի, և՛ սպաների, և՛ զինվորների, աշխատանքը, և՛ կատարածը, անկեղծորեն՝ իրենք իրենց աշխատանքը լավ են կատարել, բայց այդ աշխատանքը վերցնել դարձնել PR, փորձել սահմանային միջադեպից կերտել, դարձնել Սարդարապա՞տ, իսկ իրական Սարդարապատի ժամանակ հիմարություննե՞ր անել: Իմաստը ո՞րն է: Ակնհայտ էր, չէ՞, բոլորի համար պարզ էր, որ դա վերջին կետն է, որից հետո սկսվում է հաշվարկը, թե քանի օրից կլինեն ռազմական գործողություններ: Ես անցած տարվա օգոստոսին ասուլիսի ժամանակ հայտարարեցի, որ պատերազմը շատ մոտ է, ակնհայտ էր այդ ամենը: Ինչո՞ւ արվեց:

Սադրեցի՞ն պատերազմը, կարծում եք՝ հրահրեցի՞ ն:

Գիտեք, այդտեղ երկու շատ մեծ պրոբլեմ կա: Նախ` նորից անդրադառնամ նրան, թե ինչու չի կարելի խաբել դաշնակցին, երբ դու նախաձեռնում ես դիրքային բարելավում, այնուհետև այդ կոնֆլիկտը մի քիչ մեծանում է, ու հետո աշխարհով մեկ սկսում ես գոչել, որ ադրբեջանցիները հարձակվեցին, մենք սկսեցինք պաշտպանվել, դու մի պարզ բան պետք է գիտակցես, որ մինչև դու դա հայտարարում ես, այնպիսի երկրներ ինչպիսիք Ռուսաստանն է, ԱՄՆ-ն է, Ֆրանսիան է, արդեն գիտեն, թե ով է հրահրել:

Եվ Ռուսաստանը հայտարարեց այդ մասին, Լավրովն ասաց, փաստորեն մենք ենք սկսել:

Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում, այդ ինչո՞ւ ես խաբում, փորձում ես խաբե՞լ, ո՞ւմ: Ախր վստահությունը հասնում է զրոյի այդպիսի դեպքերում, ուղղակի զրոյի է հասնում: Իսկ ինչո՞ւ դա եղավ: Եթե հիշում ենք, Լավրովը արդեն 2020 թվականի ապրիլին հայտարարեց, որ պետք է, վերջապես, անցնել առարկայական բանակցությունների: Մի ամբողջ տարի այս տկարամիտները մեզ փորձում էին համոզել, որ ընդհանրապես բանակցային սեղանին թուղթ չկա, փաստաթուղթ չկա և ընդհանրապես բանակցություններ տեղի չէին ունենում, իհարկե իրենք խճճվում էին իրենց ստերում: Մեկ արտգործնախարարը ասում էր՝ լուրջ բանակցություններ ենք վարում, մեկ ասում էին՝ չկա:

«Ինչ-որ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Բայց ես հարյուր տոկոս գիտեի, որ կան բանակցություններ, և այդ մասին ես ասել եմ Ղարաբաղի ղեկավարությանը, որ կան բանակցություններ և այդ բանակցությունները լավ բանի չեն բերելու:

Խոսքը Արցախի նախկին նախագահի՞ մասին է:

Խոսքը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մասին է:

Նրան տեղյակ չէի՞ ն պահվում բանակցությունների արդյունքների մասին:

Ոչ: Քանի որ հարցրել եք, պետք է պատասխանեմ. ես նրան ասում էի, որ այսպիսի բան կար, ինքը, այդպես, ոչինչ չէր պատասխանում, այնուհետև հարցնում էր սրանց և սրանք ասում էին` չկա, և քանի որ Բակո Սահակյանը շատ ազնիվ մարդ է, ինձ ասում էր՝ հարյուր տոկոսով չկա:

Իր իշխանության օրոք Արցախի նախագահը չի՞ իմացել՝ Արցախի հարցով բանակցություն կա՞, թե՞ ոչ:

Ոչ, չի իմացել: Ոչ միայն չի իմացել, այլ նաև չի հավատացել, որ կա նման բան: Բայց հետո հիշում եք, մենք աղմկում էինք, քննադատում էինք, ճնշում էինք գործադրում, կարծում եմ` վերջիվերջո սրանք եկան եզրակացության, որ այդ պայմանները կարող են բերել իրենց իշխանության կորստի, որովհետև միակողմանիորեն պետք է հանձնվեին հինգ շրջաններ` ինչ-որ այսպես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց, ինչը ծիծաղելի բան է: Միգուցե էլի ինչ-որ բաներ են եղել, ու որպեսզի այդ փաստաթուղթը ջրեն և ցույց տան, որ գիտեք, թե մենք ինչպիսի բանակ ունենք, այդ ամենը կազմակերպվեց:

Ձեր ասածը ստացվում է դավադիր պատերազմ:

Ներողություն, կամ գոնե եթե այդ մտքով չի արվել այլ ուղղակի եղել է դիրքային բարելավում և դրա մասին զինվորականները չեն իմացել, ա՛յ այդ բարելավումը, կոնֆլիկտը սրանք օգտագործեցին այդ նպատակով: Տեսեք, Դավի՛թ, մենք 1994 թվականից հետո բազմաթիվ դիրքային բարելավումներ ենք ունեցել, հարցրեք այն ժամանակվա բոլոր կորպուսի հրամանատարներին, հարցրեք երրորդ կորպուսի հրամանատարին, չորրորդ կորպուսի հրամանատարին, հարցրեք Սեյրան Օհանյանին, հարցրեք այսօրվա գլխավոր շտաբի պետին, որը այն ժամանակ գնդի հրամանատար, կորպուսի հարմանատար էր: Մենք 2012, թե՞ 2013 թվականին, միգուցե ավելի շուտ կամ միգուցե ավելի ուշ, ունեցել ենք մի դիրքային բարելավում, որ առնվազն 100 քառակուսի կիլոմետրից ավելի բարելավում ենք ունեցել, բայց մենք դա չենք գովազդել, որովհետև եթե դու այդպիսի բաները գովազդում ես, դու անելանելի վիճակ ես ստեղծում քո հակառակորդի համար, նա ստիպված ինչ-որ տեղ պետք է պատասխան տար, և Ալիևը մեզանից սովորել էր դա, և երբ որ ինքը 2018 թվականի մայիսին, հունիսին դիրքային մեծ բարելավում ունեցավ Նախիջևանում, դրա մասին բարձրաձայն չհայտարարեց: Հասկանում էր, որ կարևորը այն չէ, որ դու հայտարարես և ինչպես ասում է ժողովուրդը՝ «աչոկ» հավաքես, կարևորը դիրքերդ բարելավելն է:

Դե մերոնք էլ էին թաքցնում բավականին երկար ժամանակ մինչև գլխավոր շտաբի նախկին պետը չասաց այդ մասին, որ հենց այդ շրջանում մենք զգալի դիրքային կորուստներ ենք ունեցել:

Բայց դա ե՞րբ եղավ: Երկու տարբերակ կա. կա՛մ դու պետք է աշխատես «աչոկ» հավաքելու վրա, այսինքն՝ լինես պոպուլիստ կամ ծայրահեղ պոպուլիստ, կա՛մ քո նպատակը պետք է լինի աշխատելով մի բան առաջ գցես և որի մասին հայտարարելը վնաս չի տալիս, կարող ես անել: Ես չեմ ասում, որ չպետք է մտածես, թե քո վարկանիշը ինչքան է, բայց քո նպատակը քո վարկանիշը չպետք է լինի, քո նպատակը քո պարտականությունները կատարելը պետք է լինի: Հիմա այս տեսագրությունից հետո ինձ մոտ հարց առաջացավ, Դավի՛թ: Մի կողմից ասում եք, որ կա այսպիսի կարծիք, որ բանակը թալանվել է 20 տարի, սպառազինություններ ձեռք չեն բերվել և այլն, և մյուս կողմից՝ կա այսպիսի տեսագրություն, և այդ տեսագրությունները բազմաթիվ են` սկսած նրանից, որ 2018 թվականից հետո աննախադեպ քանակի սպառազինություններ են իբր ձեռք բերվել, որոնք կա՛մ նոր էին` այսինքն 2019 թվականի, կա՛մ ընդհանրապես չօգտագործված, որը փակում էր 80-ականների զենքերի ամոթալի էջը, ընդհուպ մինչև բանակի գովերգում և այլն: Հիմա ես առաջարկում եմ Ձեզ էլ, և այդ կարծիքը տարածողներին էլ` կողմնորոշվեք, հիմա մեր բանակը եղել է մարտունա՞կ, թե՞ խեղճուկրակ, թալանված:

2020 թվականի հուլիսին մարտունակ էր, այո, դիրքային մարտ վարելու համար մարտունակ:

Այսինքն՝ հուլիսին մարտունակ էր, իսկ սեպտեմբերին դարձավ թալանվա՞ծ:

Լայնամասշտաբ պատերազմի համար անպատրաստ:

Բա լայնամասշտաբ պատերազմի համար եթե անպատրաստ էր, բա ինչպե՞ս էր տարածաշրջանային որոշիչ դերակատարություն ունեցել, բա այդ ինչպե՞ս էին ցնցվել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում, բա ինչպես էր հայտարարվում, որ Ադրբեջանը համոզվեց վերջնականապես, որ խնդիրը ռազմական լուծում չունի, բա ի՞նչ է, սահմանային կոնֆլիկտո՞վ էր որոշվելու՝ ռազմական ճանապարհով լուծվում է, թե չի լուծվում: Հասկանում ես, սուտը պետք է գոնե չափավոր ասվի, եթե ընդհանրապես ճիշտը այն է, որ պետք է բացառվի: Բայց երբ մարդ ամեն օր, ամեն ժամ ստեր է տարածում, ինքն էլ է խճճվում այդ ստերի մեջ, ի վերջո մեկ տրամաբանական բան չի կարող լինել. չի կարող լինել այդպես՝ թալանել են, թալանված է, իսկ թալանի մասին մենք կխոսենք, երևի, իշխանափոխությունից հետո ավելի լուրջ, ինչու եմ ասում, որովհետև բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը և պատերազմից հետո, բայց գայթակղվեմ՝ մի փաստ ասեմ. պատերազմի ժամանակ, շրջանցելով պաշտպանության նախարարությանը, այս կառավարությունը գնումներ է կատարել, անհասկանալի է, թե ինչու են շրջանցել պաշտպանության նախարարությանը, ընդ որում, օրինակ, երկու-երեք անգամ թանկ գներով, քան դա կարելի էր ձեռք բերել:

Սպառազինության մասի՞ն է խոսքը:

Օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել:

Բայց հանրային ընկալումը ձևավորվում էր այդպես, պարո՛ն նախագահ: Վերջին երեք տարում մեզ ասվում էր, որ թիկունքային ապահովման, զինվորների սննդի, հագուկապի և մի շարք այլ հարցերում` թիկունքի հետ կապված, ո՛չ սպառազինության, ո՛չ մարտունակության, մենք հարցերը լուծել ենք, հետևաբար մեր բանակը լավագույնն է, այո, մեր զինվորը կուշտ է:

Այդ իրենց է թվում, թե իրենք հարցերը լուծել էին, որովհետև իրենք տեղյակ չէին, թե այդ բանակը ինչպես է կայացել, իրենք տեղյակ չէին, որ այդ բանակի կայացման սկզբնական փուլում այդ բանակը ո՛չ զորանոց ուներ, ո՛չ համազգեստ ուներ, ո՛չ սնունդն էր տեղը, լացս գալիս էր, երբ Հորադիզում մեր 18 տարեկան զինվորները կոշիկ չունեին, որովհետև երկրի վիճակն էր այդպես: Տարեցտարի բարելավվել է, և մենք, երբ մինչ բանակ «կլուբնիկ» ներմուծելը, ունեցել ենք զինվորի համար բավարար սնունդ, և թող չշահարկեն, թե ծնողներն ինչու էին տանից ծանրոցներ ուղարկում զինվորներին, դա տասնյակներով ձևավորված դեռևս Սովետական Միության տարիներից տրադիցիա է:

Հիմա էլ է, ի դեպ, շարունակվում:

Իհարկե, պետք է շարունակվի, նախ բանակում չեն կարող անհատական մոտեցում ցուցաբերել և զինվորին տալ այն սննդամթերքը, որը ինքը շատ է սիրում:

Այո, բանակը հյուրանոց չէ:

Բանակը սանատորիա չէ, երբ որ բանակը փորձում են վերածել սանատորիայի, ունենում ենք ա՛յ այսպիսի արդյունք: Երբ զինվորին ասում են, եթե դու սպայից դժգոհություն ունես անմիջապես գրի վարչապետին, դու դրանով բանակը քանդում ես: Խոսքս անպարկեշտ բաների մասին չէ, խոսքս զինվորի հաշվին, այո այդպիսի բաներ էլ են եղել, հարստացող սպայի մասին չէ, խոսքս ընդհանուրին է վերաբերում: Եվ պատասխանը չուշացավ, չէ՞, Մեղրիում մի ամբողջ զորամասով դասալքեցին, այդպիսի բան չէր եղել մեր բանակի պատմության մեջ:

Ինչո՞ւ եք հեռու գնում, հեղափոխության օրերին հիշեք, խաղաղապահ կորպուսին...

Իսկ հիմա ասում են, թե ինչ-որ մեկը փախել է, բա ի՞նչ էիք ուզում, երբ որ վարկաբեկում էիք գեներալներին, սպաներին՝ «սերմացու գողացող մկներ»: Եթե մենք «սերմացու գողացող մկներ» էինք, ապա զրահաբաճկոնը 600 ԱՄՆ դոլարով առնողը ի՞նչ է՝ «կռի՞ս» է, ոնց կարել էր վերցնել և երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետը ձեզ համար խաղալի՞ք է, որևէ մեկը դրանցից պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործառույթներ ունի իրական գլխավոր շտաբի պետը, թե ինչպիսի փորձառություն պետք է ունենա, ինչպե՞ս կարելի էր Պաշտպանության բանակի երեք հրամանատար փոխել, Լևոն Մնացականյանը, որ երկու պատերազմի փորձ ուներ, ինչպե՞ս կարելի էր նրան փոխել միայն այն պատճառով, որ ինքը նախկի՞ն էր, այսինքն՝ պրոֆեսիոնալներին փոխել հարմարվողներո՞վ: Արդյունքը դա էր, ինը պաշտպանական շրջանի հրամանատարներին փոխել էին, ընդ որում որոշ դեպքերում երկու-երեք անգամ: Բոլոր կենտրոնական ենթակայության զորամասերի կարևոր հրամանատարներին, բացառությամբ մեկի, փոխել էին, որ ի՞նչ, ինչի՞ համար, որ մենք այնտեղ դավադրություն չանեի՞նք, ախր մենք ո՞նց կարող էինք այնտեղ դավադրություն անել, ո՞նց կարող էինք մենք մեր հայրենիքի հանդեպ դավադրություն անել, այդ նրանք են դրան ունակ: Մենք մեր անցած ճանապարհով այդպիսի առիթ երբեք չենք տվել, շատ բամբասանքներ են տարածվել, շատ վարկաբեկիչ նյութեր՝ 99 տոկոսով իրականությանը չհամապատասխանող, հետո՞, սա էր նրանց արածը: Այսպիսի հարվածներ հասցրեցին բանակին ու հետո էլ փորձում են բանակի վրա գցել: Մարտի դաշտում բանակն էր, բայց այդ բանակը այլևս չուներ այն հրամանատարները, որ պետք է ունենար, այդ բանակը այլևս չուներ այն ոգին, որ պետք է ունենար: Այդ բանակը, ցավոք սրտի, մնաց միայնակ, ո՛չ մարդավարի լրահամալրում կազմակերպեցին և ո՛չ էլ... ապշելու բան է, մեր բանակի հայաստանյան հատվածի կեսն էլ չի մասնակցել այդ ռազմական գործողություններից մեկին:

Կորպուսներից մեկն է ամբողջությամբ մասնակցել:

Ես տեղյակ եմ, որ տարբեր կորպուսներից էլ են ինչ-որ ստորաբաժանումներ տարել, բայց դա չպետք է լիներ:

Այսինքն՝ հայաստանյան բանակի մեծամասնությունը փաստացի չի ներգրավվել այս ռազմական գործողություններում:

Այո, հայկական բանակի մեծամասնությունը փաստացի չի ներգրավվել այս ռազմական գործողություններում: Դուք պատկերացնում էիք՝ մի կողմից ասում էին, թմբկահարում էին, որ Ադրբեջանը ուժեղ է, ավելի մեծաքանակ զորք ունի, իսկ մեր զորքը ամբողջովին չի մասնակցել, տարօրինա՞կ չէ, հիմա պետք է սկսեն հեքիաթներ պատմել, թե այդ զորքը պետք էր Հայաստանի Հանրապետության սահմանները պահելու համար, ՀՀ սահմանները պահելու մի քանի ձևեր կային:

Միջազգայնորեն երաշխավորված նաև:

Մի քանի ձևեր կային: Նախ` մենք մեր դաշնակցի հետ ունենք երեք պայմանագիր, համաձայն որոնց՝ իրենք պարտավոր են մասնակցել մեր անվտանգությանը, ուղղակի մեր անվտանգության ապահովմանը:


Վարդենյաց լեռնանցքում բուք է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

10:34

Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում տապալվել են ծառեր ու սյուներ, պոկվել կառուցատարրեր

Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում տապալվել են ծառեր ու սյուներ, պոկվել...

10:02

«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին  Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Էդմոն...

14:04

Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Ասլանյան

Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․...

13:48

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների...

13:09

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի...

12:36

Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը

Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ...

12:09

Ռեժիմի ապօրինություններին դեմ արտահայտվողները հայտնվում են թիրախում․ Աբրահամյան

Ռեժիմի ապօրինություններին դեմ արտահայտվողները հայտնվում են թիրախում․...

11:42

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

11:17

Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն առավոտը կրկին սկսել է եկեղեցու դեմ արշավով...

10:33

Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում

Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է...

10:03

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Նորակերտում. մեկ քաղաքացի հոսպիտալացվել...

17:50

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ իրավաչափ

Դատարանը հաստատեց․ կարմիր գծերի թանկացումը եղել է ոչ...

17:23

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ

17:03

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․ Լուսանկարներ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ատոմ» թանգարան․...

16:36

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են բացահայտել

Երևանի պարեկները ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեպք են...

16:03

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Քենիային

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է...

15:26

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան. Պաշտպան

Միքայել սրբազանը դեռ չի տեղափոխվել վիրահատության, տեխնիկական հարցեր կան....

15:05

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված վարույթի հետ ունի զրո առնչություն. փաստաբան (Տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Արցախի ներկայացուցչությունում գործողությունների շրջանակներում հարուցված...

14:15

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը...

13:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55