Շքեղ դասի սուպերքարեր արտադրող McLaren ընկերությունը ներկայացրել է Artura նորագույն հիբրիդային մոդելը, որը համեմատաբար ավելի մատչելի է, քան բրիտանական ընկերության նախորդ հիբրիդային մոդելները:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, Artura-ն ԱՄՆ-ում վաճառքի է հանվում 225 000 դոլարով, մինչդեռ նախորդ մեքենաները գնահատվում են 2 կամ 1 մլն դոլար: Նորագույն մեքենան նաև զանգվածային արտադրության հանձնվող առաջին մոդելն է, որը զինվել է հիբրիդային ուժային համակարգով: Նախորդ հիբրիդային մոդելներն արտադրվել էին սահմանափակ քանակությամբ:
Նորագույն սուպերքարը համալրվել է 577 ձիաուժ հզորություն զարգացնող V6 տուրբոշարժիչով և էլեկտրաշարժիչով, որը մեքենայի ընդհանուր հզորությունը հասցնում է 671 ձիաուժի:
Զանգվածային արտադրությունը կսկսվի աշնանը: Մեքենան միայն էլեկտրաշարժիչի հաշվին կարող է 30 կմ տարածություն անցնել, որից հետո կարող է գործարկվել նաև բենզինային շարժիչը: Երկու շարժիչների համադրությամբ 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3 վայրկյանում:
Բացի այդ, մեքենան համալրվել է Pirelli անվադողերով, որոնցում համակարգչային չիպեր են ներկառուցված, որոնք նախատեսված են անվադողերի վիճակի մասին տեղեկություն փոխանցելու համար:





17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02