Եթե կրակելուց են խոսում, ապա այդ կրակը պետք է ուղղեին դեպի թշնամին, ոչ թե սպառնային սեփական ժողովրդին։ Այս մասին Հայրենիքի փրկության շարժման երթի ընթաացքում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Այդ ծերունի ավազակի ասածը նորություն չի մեզ համար. ինքը և իր ոհմակը միշտ պատրաստ են կրակելու ժողովրդի վրա, բայց լավ կլիներ, որ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին, Թուրքիան: Իրենք մինչ այդ պետք է պատասխան տան 5000-ից ավելի զոհերի, կորոնավիրուսից մահացածների համար: Իրենց վզին շուրջ 10 հազար մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է: Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքները առ այն, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն և իր թիմին: Սա է այսօրվա իշխանություն: Եթե իրենց թվում է, որ կարող են ժողովրդին վախեցնել, հետ կանգնեցնել իրենց պահանջից, չարաչար սխալվում են: Այս պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ»,-ասաց Սաղաթելյանը:
Ամեն դեպքում, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սադրանքների չեն տրվելու։ «Բայց երբեք էլ թույլ չենք տալու, որ որևէ մեկը նման սպառնալիքներով վիրավորի մեր ժողովրդին։ Մենք կազմակերպված ձևով քշելու ենք այս իշխանությանը։ Թող այդ ծերունի ավազակը և մյուսները մտածեն իրենց ապագայի մասին, տարբեր դեսպանատների հետ բանակցելով ՝ քաղաքական ապաստանի մասին։ Իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իշխանությունը: Հակառակ դեպքում պատասխան են տալու ամեն ինչի համար: Կոնկրետ տվյալ անձը՝ երկրաշարժի թալանից մինչև այսօր, ինչ արել է պետք է պատասխան տա: Նաև էս օրերին իր գործընկեր պատգամավորների նկատմամբ այն շանտաժները, որ ներկայացնում է, դրա համար։ Հետևաբար չփորձեն այդ ճանապարհով գնալ»,-ասաց Սաղաթելյանն ու հավելեց․ «Կարծում եմ, այս իխանությունն ամեն ինչի ընդունակ է, բայց եթե կրակելուց են խոսում, ապա այդ կրակը պետք է ուղղեին դեպի թշնամին, ոչ թե սպառնային սեփական ժողովրդին»։
Աղբյուր` Panorama.am
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02