Ուկրաինացի դեսանտայինները մարտին զորավարժություններ կանցկացնեն Ղրիմի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմը», հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաեւը։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծանուցել էր Ղրիմի Օպուկի եւ Ռյազանի մարզի Դուբրովիչիի զինափորձարաններում ՕԴԶ-ի (օդադեսանտային զորքեր)՝ անձնակազմի ու տեխնիկայի դեսանտավորման եւ մարտական հրաձգության երկու լայնածավալ վարժանքների մասին: Ինչպես հայտարարել է Նաեւը, ուկրաինական վարժանքների նպատակը «ինչպես օդից, այնպես էլ ծովափից պատերազմի վտանգին ժամանակին եւ համարժեք հակազդելու ունակության կատարելագործումն է»: Նրա խոսքով՝ վարժանքների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պարապմունքներ կանցկացնեն օդից տարբեր բարձրություններում եւ տեղամասերում թշնամու դեսանտի հայտնաբերման եւ ոչնչացման ուղղությամբ: Այդ ժամանակ պահեստազորը կկատարելագործի հավանական հակառակորդի ստորաբաժանումների՝ նավերից ցամաքի վրա ափհանումը խոչընդոտելու գործնական գործողությունները եւ, հետագայում, դրա ոչնչացումը: Ավելի վաղ փետրվարի 22-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը հայտարարել է քաղաքային պայմաններում հարձակողական գործողություններին բանակին պատրաստելու մասին: Գեներալը չի ճշտել, թե որ քաղաքների վրա են պատրաստվել գրոհել ուկրաինացի զինվորականները: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է «իրադրության զանգացման բոլոր տարբերակներին» պատրաստ լինելու համար: Ուկրաինայի պետական գործիչները եւ փորձագետները կանոնավոր կերպով հանդես են գալիս Ռուսաստանի հասցեին ռազմական հայտարարություններով: Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել են, որ Մոսկվան իբր մտադիր է հսկողության տակ վերցնել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի ամբարտակը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը խոստացել է Ղրիմի թերակղզու թեման «դժոխային» դարձնել Մոսկվայի համար եւ «Ուկրաինայի դրոշը բարձրացնել Սիմֆերոպոլի վրա»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում քանիցս նշել են, որ գերատեսչությունն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկում է երկրի համար պատերազմական սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02