Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմեստանի ԱԳ ղեկավար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Արցախի հարցով վերջին զարգացումներին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Լրագրողի հարցին, թե արդյոք համագործակցության ծրագիր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև, Չավուշօղլուն ասել է.
«Այժմ խաղաղության, տարածաշրջանի զարգացման, վերակառուցման և կայունության համար կա հնարավորություն: Մեր կոչը միշտ այս ուղղությամբ է: Եթե Հայաստանն էլ շարժվի այս ուղղությամբ, ապա այդ երկիրն ու իր ժողովուրդը կշահեն տարածաշրջանի կայունության և տնտեսության զարգացման հարցում: Ակնկալում ենք, որ Հայաստանը կգործի՝ այս ամենը հաշվի առնելով: Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք էլ կրկին Ադրբեջանի հետ միասին համակարգված ձևով դրական պատասխաններ կտանք»,-ասել է նա:
Չավուշօղլուն, հերթական անգամ հիշեցնելով Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, հայտնել է, որ Թուրքիան աջակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանի վերակառուցման, խաղաղության և բարօրության համար: Նաև տեղեկացրել է, որ թեմայի շուրջ զարգացումները քննարկվել են երկկողմ ու եռակողմ հանդիպումների ընթացքում:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև այդ գործընթացում Վրաստանին ևս ներգրավվելու համար:
«Հուսով եմ Վրաստանը նույնպես մասնակցություն կունենա: Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից հետո ավելի կարագանա այս նախագծերի իրականացումը, ինչից կշահեն բոլորը»։
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02