ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին:
«Ավիահարվածների արդյունքում քանդվել է մի քանի օբյեկտ, որոնք օգտավգործվել են իրանամետ մի շարք խմբավորումների, այդ թվում՝ «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սաիդ ալ-Շուհուդա» խմբավորումների կողմից»,- ասել է Քիրբին:
ԱՄՆ-ը վստահ է, որ Սիրիայում ավիահարված են հասցվել հենց շիա ուղղվածության խմբավորման, որն ավելի վաղ հարձակում էր գործել Իրաքում, այդ թվում՝ ամերիկյան շահերի դեմ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող օբյեկտների է ավիահարվածներ հասցրել, որոնք, հավանաբար, Իրանի Զինված ուժերին են պատկանում:
Հաղորդվում էր, որ ավիահարվածը Իրաքի տարածքում ԱՄՆ-ի տարբեր օբյեկտներին հասցված հարվածների պատասխանն է եղել:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ավիահարված հասցնելուն:
Փետրվարի 22-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտու», որտեղ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն են տեղակայված, հրթիռային հարվածներ էին հասցվել: Տուժածներ չէին եղել:
Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի տարածքում՝ Էրբիլում, որտեղ ամերիկյան ռազմական բազան է տեղակայված, ևս հրթիռային հարվածների էր ենթարկվել:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02