Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները դեռ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման վրա, դրանց իրականացումը պետք է շարունակվի: Այս մասին այսօր, Tass-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան տեսնում է այս տարածաշրջանում հրադադարի համաձայնագրի խափանման վտանգ՝ Երևանում ստեղծված իրավիճակի պատճառով: «Ոչ, դեռևս ամեն ինչ իրականացվում է»,- ասել է Կրեմլի խոսնակը: Պեսկովը նշել է, որ, չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շատ կարևոր է շարունակել ընթանալ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ուղիով: Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի համակիրների և ընդդիմադիրների զանգվածային ցույցերը Հայաստանում սկսվեցին հինգշաբթի, այն բանից հետո, երբ զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Փաշինյանը սա համարեց որպես ռազմական հեղաշրջման փորձ և հայտարարեց Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու որոշման մասին: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով, ըստ սահմանադրության, Վարչապետի առաջարկով նշանակում և ազատում է ԳՇ պետին, դեռ չի ստորագրել փաստաթղթերը:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02