Սիրիայի հարցի հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարևոր հայտարարություն է արել: Հայաստանը Սիրիայի հարցում պետք է ակտիվ օգտագործի դիվանագիտական լծակները: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հնչած նախագահի ելույթին: «Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ հետևում է գործընթացներին և Սիրիայի հակամարտությամբ պայմանավորված մեր քաղաքականության մեջ առաջնահերթ է հայկական համայնքի ճակատագիրը, տեղի հայերին աջակցություն հասցնելու ուղիների փնտրտուքը: Այս համատեքստում նախագահը հայկական կողմի ներգրավվածության, համագործակցության մասին խոսեց: Եթե հայտարարությունից հետո արդեն գործնական քայլեր լինեն, ապա մենք ականատես կլինենք ինչպես հումանիտար նպատակներով ցուցաբերվելիք օգնությունը հայ համայնքին տրամադրելու գործընթացին, այնպես էլ անվտանգության հարցում երաշխիքներ ստանալուն` համագործակցելով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Քանի որ Հալեպում Իրանը բավական ակտիվ է»,ասաց Արմեն Պետրոսյանը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանի խոսքով, սիրիական հակամարտության հարցի հետ կապված հայկական համայնքն առանձնացել է կառուցողական մոտեցմամբ և միշտ կողմնակից է եղել, որ հակամարտությունը տեղափոխվի քաղաքական լուծման կամ բանավեճի փուլ: Այս համատեքստում, ըստ նրա, հայկական համայնքը կարող է իր ներդրումն ունենալ, սա նաև բարձրացնում է հայկական համայնքի կշիռը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16ին ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։ Նա նշել է, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուսամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Նախագահը ողջունել է ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Նա ընդգծել է, որ քննարկվում է Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորություններն այդ գործընթացներում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02