ARM | RUS |

«Ադրբեջանցիները մինչև վերջ կվիճեն ամեն տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»․ BBC

01.03.21 | 22:46

«Բաժանված գյուղեր, կտրված ճանապարհներ, դադարեցված արտադրություն. 2020 թվականի աշնանային պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ կիլոմետրեր նոր սահման է հայտնվել, որի հստակ ուրվագծերը դեռ պետք է որոշվեն»: BBC-ի ռուսական ծառայության թղթակիցներն անցել են Հայաստանում նոր սահմանով և լայնածավալ հոդված ներկայացրել, թե «ինչպես են տեղացիները ընտելանում հարևաններին»: ««Բարի գալուստ Ադրբեջան», - ասում է մեծ գովազդային վահանակը հայկական Գորիսից դեպի հայկական Կապան տանող մայրուղու եզրին: Բայց հենց որ մեքենան կանգնեցնում ենք այն նկարելու համար, ռուս սահմանապահները հայտնվում են՝ պարզելու համար, թե ով ենք մենք և ինչու ենք այստեղ կանգնած։ «Ընդհանրապես, այստեղ արգելվում է լուսանկարել: Եթե անցնեք ճանապարհը, կտեսնեք ինքներդ արդեն գտնվում եք Ադրբեջանի տարածքում: Բայց քանի որ Մոսկվայից եք, մենք ձեզ կպաշտպանենք»,- կատակում է զինվորականը»,- գրում է BBC-ն ու նշում, որ Գորիսից Կապան տանող ճանապարհին պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինուժը տեղադրել է մի քանի այդպիսի վահանակներ։ Հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումներից խուսափելու համար Ռուսաստանը, որը միջնորդ է հանդես եկել խաղաղության պայմանագրի կնքման համար, ոչ միայն խաղաղապահներ բերեց Լեռնային Ղարաբաղ, այլև սահմանապահներ տեղակայեց, որտեղ հնարավոր են նոր կոնֆլիկտային իրավիճակներ: Սահմանապահները BBC-ին ասում են, որ տեղի բնակիչները ոչ թե Հայաստանի կառավարությունից, այլ իրենցից են տեղեկանում այն մասին, թե ինչպես է փոխվում սահմանագիծը, ուր կարող են գնալ, ուր՝ ոչ։ «Ադրբեջանցիները վստահ գիտեն, ինչի են իրենք ուզում հասնել և մինչև վերջ կվիճեն յուրաքանչյուր վիճելի տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»,- ասել է ռուս սահմանապահը։ Նշվում է, որ երբ Ղարաբաղում մարտեր էին ընթանում, բազմիցս ասվում էր, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի հաջորդ թիրախը, հաղթանակի դեպքում, լինելու է Սյունիքը, քանի որ գրավելով այն հնարավոր կլիներ միավորել Ադրբեջանը ոչ միայն Նախիջևանի, այլ նաև Թուրքիայի հետ: Նշվում է, թե գոնե հիմա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Սյունիքի վրա, բայց համաձայն Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ստորագրած խաղաղության համաձայնագրի, այդ վայրերով պետք է անցնի մի ճանապարհ, որը, այնուամենայնիվ, Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Հիշեցվում է, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներից կազմված միջկառավարական հանձնաժողովի մասին, որն «աշխատում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման «ճանապարհային քարտեզի» վրա»: «Սթրես կա հայրենիքի մի մասի կորստից, պարտված պատերազմից: Եվ այն դեռ չի անցել, շատ ավելի շատ ժամանակ է պետք», - BBC-ին ասել է մարզային պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է անանուն մնալ: BBC-ն լայնածավալ հոդվածում ներկայացնում է մարդկային պատմություններ։ Նշվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններից 800 մարդ տեղափոխվել է Կապան, իսկ 4700-ը՝ ամբողջ Սյունիքի մարզ: Ութ ընտանիքներ, ովքեր լքել են Հադրութը, Կովսականը (Զանգելան), Մինջիվանը (գյուղ Զանգելանի շրջանում) այժմ ապրում են Կապանի նախկին գիշերօթիկ դպրոցում: «Չորրորդ օրը Պուտինն առաջարկեց դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանն ասաց, որ կպայքարի մինչև վերջ: Եվ հիմա ի՞նչ է մնացել Լեռնային Ղարաբաղից», - վրդովված ասում է Վալերի Գասպարյանը, ով ստիպված է եղել լքել Հադրութը, որտեղ ապրել է 20 տարի: Նրա ավագ որդին շարունակում է ծառայել Լեռնային Ղարաբաղի բանակում, կրտսերը մասնակցել է ռազմական գործողություններին և վիրավորվել: Թե որքան ժամանակ նրանք պետք է այստեղ անցկացնեն, Գասպարյանը չգիտի. «Շնորհակալություն այն բարի մարդուն, ով մեզ այստեղ տեղավորեց, այլապես ստիպված կլինեինք գիշերը անցկացնել բաց երկնքի տակ նման եղանակին»: BBC-ի հարցին, թե այժմ ինչից են առավել անհանգստանում տեղահանվածները, թոշակառու Գասպարյանն ասում է, որ այժմ ամենակարևորը գերիներին տուն վերադարձնելն է: «Մահացածների որոնումը և գերիների վերադարձը պատերազմի ավարտից երեք ամիս անց շարունակում են մնալ երկրի ամենացավոտ թեմաները: Անհրաժեշտ է նաև բոլոր միգրանտներին նոր տներ տրամադրել»,- գրում է BBC-ն։ «Լավ, դու հանձնեցիր Լեռնային Ղարաբաղը: Բայց ինչու՞ ես հիմա հանձնում Զանգեզուրը: Սա է Հայաստանի սիրտը: Այն, ինչ ասում են թուրքերը, նա անմիջապես ասում է. «Այո, ես պատրաստ եմ անել»», - վրդովված է Գասպարյանը՝ Փաշինյանի վարքից, գրում է BBC-ն։ Անդրադարձ է կատարվում երկու մասին բաժանված Շուռնուխ գյուղին։ Շուռնուխում բնակվում է շուրջ 80 մարդ, կա 35 տուն, դեկտեմբերի վերջին այստեղ ժամանեց մի պատվիրակություն, որի կազմում էին երեք ադրբեջանցի գեներալներ, մեկ ռուս և հայկական բանակի փոխգնդապետ: Բնակիչներին տեղեկացվել է, որ 11 տուն այժմ գտնվում է Ադրբեջանում, և դրանք պետք է ազատվեն: «Այս գեներալներից մեկը ձեռքերը դրեց կոնքերին և ասաց ինձ. «Սա արդեն ադրբեջանական հող է»: Իսկ մեր կողմից ներկա է միայն փոխգնդապետ, որը լռում է: Գիտե՞ք դա ինչ նվաստացում էր»,- ասում է գյուղապետ Հակոբը, որը ստիպված լքել է իր տունը և ընտանիքի հետ տեղափոխվել գյուղապետարանի շենք: Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տներից մեկի տանիքում ադրբեջանական զինուժը տեղադրել է տեսախցիկ և դրա օգնությամբ վերահսկում են իրավիճակը գյուղում, և երբ տեսնում են, որ լրագրողներն այստեղ են եկել ինչ-որ բան նկարելու, դիմում են այնտեղ հերթապահող ռուս սահմանապահներին։ BBC-ն զրուցել է նաև Վարդենիսի քաղաքապետի հետ։ Նշվում է, որ պատերազմից առաջ Վարդենիսով անցնում էր մի նոր ճանապարհ, որը Երևանը կապում էր Ստեփանակերտի հետ: Այն Լեռնային Ղարաբաղ հասնելու ամենաարագ ճանապարհն էր, ուստի տեղացիները, զբոսաշրջիկները և տարածաշրջան այցելող լրագրողները դրանից էին օգտվում: Երբ Հայաստանը պարտվեց պատերազմում, Վարդենիսը տարանցիկ քաղաքից վերածվեց փակուղու, ճանապարհի երթևեկությունը կտրուկ ընկավ, հյուրանոցները, խանութները, սրճարաններն ու բենզալցակայանները սկսեցին փակել: Քաղաքապետը պատերազմի արդյունքում Վարդենիսի տնտեսական կորուստները գնահատում է տարեկան 500-700 միլիոն դրամ (1,1-1,3 միլիոն դոլար): Նշվում է Սոթքի ոսկու հանքի մասին, որի մի մասը ևս անցել է Ադրբեջանին։


Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

20:16

Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ

Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել....

17:29

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ...

16:21

Ձեռագիրը նույն էր՝ կատարողները տարբեր. Ովքե՞ր էին թալանել մեքենաներն Արաբկիրում

Ձեռագիրը նույն էր՝ կատարողները տարբեր. Ովքե՞ր էին թալանել մեքենաներն...

16:03

Ընտանեկան բռնnւթյnւնը կանխարգելելու մասին նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով 2 ամսով հետաձգվեց

Ընտանեկան բռնnւթյnւնը կանխարգելելու մասին նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով 2 ամսով...

15:52

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության...

15:36

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը` ուղիղ

Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը`...

15:19

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու...

15:18

ԱԳՆ նախկին շենքում հյուրանոց, բնակելի և գրասենյակային տարածքներ կլինեն․ հայեցակարգը հաստատվել է

ԱԳՆ նախկին շենքում հյուրանոց, բնակելի և գրասենյակային տարածքներ կլինեն․ հայեցակարգը հաստատվել...

15:03

Հանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ հարցեր է առաջացնում խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ. Լևոն Քոչարյան

Հանրայինի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է նախարարներից մեկի ամուսինը, նման իրավիճակը լուրջ...

14:42

Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել

Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են...

14:25

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է...

14:12

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ...

14:04

Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա

Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը...

13:56

Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան

Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն...

13:48

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի...

13:22

Հ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ Աշոտյան (Տեսանյութ)

Հ1-ի բացատրությունն էժանագին «կրուտիտ» էր․ Աշոտյան...

13:03

Արտաշատի խճուղին Մ-2-ին և Հ-8, Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով

Արտաշատի խճուղին Մ-2-ին և Հ-8, Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման...

11:23

Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորությունները և այդ ոլորտում Հայաստանի ներուժը

Քննարկվել են գերբանականության զարգացման հնարավորությունները և այդ ոլորտում Հայաստանի...

11:09

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը...

09:55

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02