Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել Է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որոնք հայտնել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաեւ հետեւել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «տարածաշրջանում անկայունության եւ ոչ անվտանգության հիմնական պատճառն Իսրայելի վարչակարգն Է»: Մարտի 1-ին ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Իրանին մեղադրել Է անցած շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Նրա խոսքով, «անտարակույս, դա եղել Է Իրանի գործողությունը»: Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպությունն իրազեկել Է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պայթյունի մասին, ոչ ոք չի տուժել: Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Dryad Global ընկերությունը, որն զբաղվում Է ծովում անվտանգության ապահովման հարցերով, հայտնել Է, որ խոսքը վերաբեում Է Helios Ray նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում Էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում Է Թել Ավիվից մի ընկերության եւ օգտագործվում Է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02