Տոկիոն Պեկինին խնդրել է դադարեցնել Չինաստան մուտք գործելիս Ճապոնիայի քաղաքացիներից կորոնավիրուսի անալ թեստեր վերցնելը, քանի որ դա «հոգեկան տառապանք է առաջացնում»:
«Որոշ ճապոնացիներ Չինաստանում դեսպանատանը հայտնել են, որ անալ թեստ են հանձնել, ինչը հոգեբանական անհարմարության պատճառ է դարձել»,- ասուլիսում նշել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Նա ասել է, որ կառավարությունը դեռ պետք է պատասխան ստանա Պեկինից ընթացակարգի փոփոխության վերաբերյալ՝ ավելացնելով, որ հայտնի չէ, թե Ճապոնիայի քանի քաղաքացի է կորոնավիրուսի նման թեստեր անցել, հաղորդում է Reuters-ը:
Չինաստանի որոշ քաղաքներ պոտենցիալ վարակների հայտնաբերման համար անալ նմուշներ են օգտագործել: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Պեկինում անալիզների մեթոդները «գիտականորեն հիմնավորված» են եւ «համահունչ են համաճարակային իրավիճակի փոփոխություններին, ինչպես նաեւ համապատասխան օրենքներին եւ կանոնակարգերին»:
Ճապոնիայի պահանջը ներկայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը անալ թեստեր է օգտագործել ամերիկացի դիվանագետներին ստուգելու համար: Պեկինը պնդում է, որ դա արվել է «սխալմամբ», Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաեւ հերքում է, որ ամերիկացի դիվանագետները պետք է անալ թեստեր հանձնեն։
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02