Ադրբեջանում ոստիկանությունը խոչընդոտում է հանրահավաքի անցկացմանը:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, ոստիկանությունը շատ շրջաններում ձերբակալել եւ հետ է վերադարձրել հարյուրավոր ակտիվիստների, որոնք ցանկանում էին մասնակցել Բաքվում ընթացող հանրահավաքին: Նման բան տեղի է ունեցել Սումգայիթում, Ագսուում, Սաաթլիում, Սաբիրաբադում:
Հանրահավաքում «Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գազել Բայրամլին դատապարտել է իշխանությունների սոցիալական քաղաքականությունը՝ ուշադրություն դարձնելով նրան, որ 17 հազար ուսանողներ ստիպված են եղել թողնել ուսումը, քանի որ չեն կարողանում վճարել ուսման վարձը:
Տասնյակ այդպիսի ուսանողներ ինքնասպան են եղել. «Ինչու երիտասարդները պետք է ինքնասպան լինեն, որն է նրանց մեղքը: Ինքնասպան պետք է լինի Իլհամ Ալիեւի ընտանիքը, որը միլիարդավոր դոլարներ է գողացել նավթից ու դուրս բերել երկրից: Մենք «ոչ» ենք ասում այս կոռուպցիոն, ավրոտիտար ռեժիմին: Այս ռեժիմին եւ Իլհամ Ալիեւին չի հետաքրքրում երիտասարդության ճակատագիրը, նրան ավելի շատ հուզում է «Ֆորմուլա-1»-ը»,-ասել է նա:
Միաժամանակ, «Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հայտնել է, որ այսօր ոստիկանությունը կալանավորել է 51 մարդու, իրենց կուսակցության անդամներին, որոնք ցանկացել են մասնակցել հանրահավաքին:
Քերիմլին ասել է, որ «ժողովուրդը դեմ է Սահմանադրության փոփոխություններին՝ հօգուտ Ալիեւի ընտանիքի»:
Քերիմլիի ելույթն ընդհատվում էր «Հրաժարական» եւ «հեռացիր» վանկարկումներով:
Ցուցարարները պաստառներ են պարզել հետեւյալ բովանդակությամբ. «Որտեղ է գողացված 140 մլրդ դոլարը», «Մենք ձեզ չենք ընտրել», «Աշխատավարձը՝ 105 մանաթ, ուսման վարձը՝ 4000 մանա՞թ», «ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել»:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները չեղյալ հայտարարելու պահանջով, որի հանրաքվեն տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին, հանրահավաքին մասնակցում են հազարավոր մարդիկ: Չնայած անձրեւին, ակցիայի մասնակիցները թիվն ավելանում է: Ոստիկանությունը կենդանի շղթայով շրջափակել է մարզադաշտը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02