Լոռու մարզի Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններով ավարտին հասցվեց «Սնունդ մանկապարտեզներին» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Մինչ այս սննդամթերք էին ստացել Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների և Վանաձորի բոլոր նախադպրոցական հաստատությունները: Այսպիսով, մարզի բոլոր ութսունմեկ մանկապարտեզներում հնարավոր դարձավ բավական ժամանակ ապահովել երեխաների սննդի բազմազանությունն ու առատությունը:
Այս ծրագիրը տարիներ շարունակ իրականացվել է մարզի մի քանի տասնյակ համայնքերի մանկապարտեզներում, իսկ այս տարի ընդլայնել է աշխարհագրությունն՝ ընդգրկելով ողջ մարզը:
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստմամբ, սա բավական լուրջ օգնություն է մանկապարտեզներին, քանի որ մի կողմից առավել հագեցած է դարձնում երեխաների սննդակարգը, մյուս կողմից, խնայված միջոցներով ՆՈՒՀ-երը հնարավորություն են ստանում սննդակարգում ներառել հավելյալ այլ սննդամթերք, այդ թվում՝ միրգ և բանջարեղեն, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ այլ ծախսեր՝ դարձյալ ի շահ երեխաների:
Ինչպես վկայում են ՆՈՒՀ-երի ղեկավարներն ու երեխաների ծնողները, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի և ընդհանրապես Կարապետյանների ընտանիքի ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությունը իրենց համար նորություն չէ, հատկապես կրթության ոլորտի նկատմամբ նրանց ընդգծված ուշադրությունը՝ սկսյալ մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ, հայտնի է բոլորին:
Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ ազգի առողջությունն ու վաղվա օրը առաջին հերթին կախված են այսօրվա մատաղ սերնդի ճիշտ և լիարժեք սննդի ապահովմամբ: Իսկ հատկապես մարզերում հաճախ համայնքային բյուջեները բավարար չեն լինում, ուստի համայնքային ենթակայության ՆՈՒՀ-երում երբեմն դժվարություններ են առաջանում: Ուստի Կարեն Կարապետյանի ցանկությունն է՝ ամեն ինչ անել, որ մեր փոքրիկները փոքր-ինչ անգամ չզգան այդ դժվարությունները:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02