ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Սյունիքի մարզի Որոտան համայնքին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին, հաղորդում է 168.am-ը: ԱԱԾ պարզաբանման մեջ ասվում է. «Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ:
Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»: Ավելի վաղ կայքը տեղեկացրել էր, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Նկատենք, որ թշնամու կողմից այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր հենց համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը: «Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե խրամատ է քանդվում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի»,- ասել էր նա՝ մանրամասների համար հորդորելով դիմել պետության ղեկավարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր. «Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։ Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի»։
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44