Ռուսական RIA Novosti պարբերականի փոխանցմամբ` միջազգային կոալիցիայի ինքնաթիռների հարվածների հետևանքով զոհվել է Սիրիայի բանակի 62 զինծառայող, և վիրավորվել շուրջ 100 մարդ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքերով` շաբաթ օրը՝ սեպտեմբերի 17-ին, 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում Դեյր էզ Զոր քաղաքի օդանավակայանի շրջանում հասցվել է չորս ավիահարված: Հարձակման ընթացքում օգտագործվել է երկու F-16 և երկու A10 ինքնաթիռ: Ինքնաթիռները Սիրիայի օդային տարածք են մտել Իրաքի սահմանի կողմից:
Հարվածից անմիջապես հետո ԴԱԻՇ-ի զինյալները անցել են հարձակման, նշում է Կոնաշենկովը: «Եթե այդ օդային հարվածի պատճառը թիրախի սխալ կոորդինատներ են, ապա դա ամերիկյան կողմի՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ռուսաստանի հետ գործողությունները համակարգելու ցանկություն չունենալու ուղիղ հետևանքն է»,- ընդգծում է նա:
Ավելի վաղ Դամասկոսը հայտարարել էր, որ այդ ձևով ԱՄՆ-ը օգնում է ԴԱԻՇ-ի զինյալներին: Հրամանատարության հայտարարությունում նշվում է, որ ավիահարվածը դարձել է «Սիրիայի Արաբական Հանրապետության և նրա բանակի դեմ լուրջ և աղաղակող ագրեսիայի դրսևորում»:
Դամասկոսի գնահատականով` նման գործողությունները դարձել են այն բանի համոզիչ ապացույցը, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները աջակցում են ԴԱԻՇ-ին ու այլ ծայրահեղական խմբավորումներին, ինչը հակասում է ահաբեկչության դեմ պայքարի մասին Վաշինգտոնի հայտարարություններին:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02