Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը վերահաստատում է, իր դիրքորոշումը և անվերապահորեն աջակցում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամներին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի և ողջ հայ ազգի համար ճակատագրական այս օրերից կախված է ողջ ապագան: Պետք է սթափվենք, կատարենք ճիշտ հետևություններ և ընտրություններ: Դարեր շարունակ մենք գոյատևել և հաղթել ենք միասնության շնորհիվ և պարտվել ու կրել զրկանքներ, պառակտումների պատճառով: Ղարաբաղյան պատերազմի վաղ շրջանից սկած, հայոց բանակը սկսել է կազմավորվել, նվիրումի, մեծ ջանքերի և անգին արյուն-քրտինքի շնորհիվ, և հիմնվելով աֆղանական պատերազով ու անգամ Հայրենական Մեծ պատերազմով անցած վետերանների բազմայա փորձի վրա: Այդ անգին փորձի ներդրման շնորհիվ է նաև, որ մենք հաղթեցինք Արցախյան ազատամարտը: 2016-ի ապրիլյան մարտագործողոթյունների օրերին ևս, բանակին օգնության հասան մի շարք վետերաններ, պահեստազորի շարքերն անցած ազատամարտիկ զինվորականներ և նրանց ջանքերի միջոցով է նաև, որ հնարավոր եղավ կանխել մեծ աղետը, խուսափել մեծ կորուստներից ու ավերներից: Սակայն 2020-ի պատերազմի ընթացքում, բանակում սկսված «բարեփոխումների» պատճառով մի շարք առանցքային հրամանատարներ չեզոքացված էին և չստացան բանակի բարձրագույն հրամկազմին օգնության հասնելու հնարավորություն, և դա է պատճառներից մեկը, որ կրեցինք պարտություն: Սակայն փաստորեն դեռ սա էլ բավական չէ: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ակտիվ հետևում է Հայաստանի ռազմաքաղաքական դաշտում կատարվող փոփոխություններին և ցավով արձանագրում, որ այսօր ևս հայոց բանակում շարունակվում է հմուտ վետերան զինվորականներից ձերբազատելու և բանակի բարձրագույն սպայակազմն ու գլխավոր շտաբը անփորձ կադրային սպաներով համալրելու գործընթացը, որը կարող է հանգեցնել աղետալի ողբերգության: Քանի որ մեր ազատամարտիկ գեներալների փորձն անգին է, իսկ առջևում նորանոր պատերազմական վտանգներ են հասունանում: Վտանգներ, որոնք կարող են հանգեցնել շատ ավելի աղետալի և ողբերգական հետևանքների, քան անգամ 2020-ի պատերազմն էր: Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը վերահաստատում է, իր դիրքորոշումը և անվերապահորեն աջակցում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի անդամներին և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Եթե Հայաստանում կա բարձրագույն պաշտոններից ազատելու և էական փոփոխությունների կարիք`ապա դա ոչ թե բանակում է, այլ կառավարությունում»:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44