ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 8-ին հայտարարություն էր տարածել ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ՝ նշելով, որ իր համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի է համարել որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնել: «Ցավոք, իշխանությունը հանձնելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ քաղաքական դաշտում հայտնվել է ինչ-որ բարդ իրավիճակներում, և իր հայտնությունը բերել է մահեր, Հայաստանում ցնցումներ և այսօր կրկին նույնը՝ զգալով, որ իր քաղաքական երեխան հայտնվել է բավականին լուրջ իրավիճակում, փորձում է կրկին օգնության ձեռք մեկնել՝ նաև փորձելով ստվերել նախագահ Քոչարյանի հարցազրույցի այն մասը, որը վերաբերում էր Օնիկ Գասպարյանի հնարավոր ռազմական հեղաշրջման սցենարին: Մենք անպայման մեկ բան պետք է հիշատակենք. կարծում եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ նա, ով պետք է շնորհակալ լինի Քոչարյանին՝ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Շնորհակալ լինի նրա համար, որ այսօր առոք-փառոք իր տանը նստած է, ոչ թե գտնվում է բերդում, որտեղ որ պետք է հայտնվեր այն ժամանակ, երբ նախագահ Քոչարյանը հետ նայեր»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը: Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կազմաքանդվեց Հայաստանի արդյունաբերությունը: Արա Վարդանյանը հիշեցրեց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում կար ահռելի լուրջ կարողություններ ունեցող արդյունաբերական ոլորտ, որը մի քանի տարվա ընթացքում ուղղակի ջարդոնի տեղ վաճառվեց Իրանին: «Բացի սա, հիշում ենք ատոմակայանի կասկածելի փակումը, որի հետևանքով ժողովուրդը 2-3 տարի մնաց առանց լույս: Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն օր պետք է գնա եկեղեցի, մոմ վառի և խոնարհվի նախագահ Քոչարյանի առջև՝ հենց նրա համար, որ այսօր ազատության մեջ է»,- հավելեց նա:
Արա Վարդանյանն անդրադարձավ նաև ընդդիմության հանրահավաքներին:
«Կա մեկ գերնպատակ՝ Հայաստանն ազատագրել Նիկոլ Փաշինյանից և օտարերկրյա գործակալական ցանցից: Այդ պայքարում մենք պետք է կիրառենք բոլոր հնարավոր ձևերը: Եթե չեք կարող ավելին անել՝ գոնե մասնակցեք հանրահավաքներին, և հավատացեք, որ հաղթանակը հեռու չէ: Տարբեր կառույցներ համագործակցում են, և մենք տեսնում ենք, որ հարթակին կանգնած են ուժեր, որոնց առօրյա կյանքում անհնար կլիներ պատկերացնել իրար հետ կանգնած: Օրինակ՝ գիտենք, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն քաղաքական ֆորմատում լուրջ մրցակիցներ են եղել, բայց, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի փրկությանը, իրենք կանգնած են մեկ հարթակում»: Ինչ վերաբերում է ԳՇ հայտարարությանը՝ նշեց, որ դա համարում է ընդդիմության հաջողություններից մեկը: «Չեմ կարծում, որ, եթե ընդդիմությունը չանցկացներ այս երկարատև հանրահավաքները, ակտիվ չլիներ, միգուցե Օնիկ Գասպարյանը ձայն չհաներ կամ հրաժեշտ տար պաշտոնին՝ առանց որևէ կռվի»,- եզրափակեց Արա Վարդանյանը:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44