Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին ArmDaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։
-Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։
-Վատ։ Նա նշանակվել էր բանակը քանդելու համար, չի հասցրել, հիմա էլ նշանակվում է, որ մինչև վերջ քանդի։
-Այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, ի՞նչ եք կարծում։
-Իհարկե՝ նույն պլանով են գործում։
-Ըստ պլանի՞ են գործում։
-Այո, ըստ պլանի։
-Այսինքն՝ բանակի կազմաքանդո՞ւմ։
-Ոչ միայն բանակի, այլև պետության։
-ԶՈւ ղեկավարությունը, հրամանատարական կազմը դա գիտակցո՞ւմ է։
-Հրամանատարական կազմը, կարծում եմ, դա գիտակցում է, դրա համար էլ ընդվզել է։
-Իսկ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, բախումներ կլինե՞ն։
-Կանխատեսում եմ պետության կործանում։ -Անդառնալի՞ գործընթաց է դա։
-Նու, եթե էդպես դնում են՝ դա է լինելու, որովհետև այն, ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միասին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց նպատակը վերջնական Զինված Ուժերի և պետության քայքայումն է։
-Եթե նախագահը ստորագրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը, ստացվում է, որ նա դառնում է հանցակի՞ց։
-Նախագահի ինստիտուտը ձևական ինստիտուտ է, դա որևից դերակատարում չի խաղում
։ -Գործուն քայլեր ակնկալո՞ւմ եք Օնիկ Գասպարյանից կամ ԶՈՒ ղեկավարությունից։
-Չեմ կարող Օնիկի փոխարեն խոսել։
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03