Իլոն Մասքին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը շարունակում են զգալիորեն աճել մարտի 10-ի սակարկություններում, ինչի շնորհիվ ձեռնարկչի կարողությունն ավելացել է 25 միլիարդ դոլարով: Համապատասխան տեղեկատվությունը բերված է Bloomberg գործակալության կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Tesla-ի բաժնետոմսերն անցյալ շաբաթ նվազել են: Առանձնապես կտրուկ անկում է տեղի ունեցել երկուշաբթի օրը, երբ արժեթղթերն էժանացել են 5,84 տոկոսով: Ընկերության կապիտալացումը նվազել է մինչեւ 540,4 միլիարդ դոլար, այսինքն՝ ավելի քան մեկ երրորդով պակաս առավելագույն մակարդակից, որը ձեռք էր բերվել հունվարի սկզբին, երբ կապիտալացումը կազմել էր 850 միլիարդ դոլար: Մասքի կարողությունը Tesla-ում սեփականության բաժնի վերահաշվումով պակասել է 27 միլիարդ դոլարով: Բայց երերքշաբթի օրը սակարկություններից երկու ժամ առաջ բաժնետոմսերի գինն աճել է գրեթե 15 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց 563 դոլարից մինչեւ 645 դոլար: Կաիտալացումը հասել է 608,5 միլիարդ դոլարի, այսինքն՝ գրեթե 70 միլարդ դոլարով ավելի, քան երկուշաբթի օրը սակարանների փակման արդյունքներով: Երեքշաբթի օրը ձեռնարկիչն իր կապիտալն ավելացրել էավելի քան 12 միլիարդ դոլարով: Աճի միտումը պահպանվել է: Մասքի կարողությունն, այսպիսով, չորեքշաբթի օրը կրկին աճել է. այս անգամ 25,1 միլիարդ դոլարով: Ըստ որում նա ընդամենը 6 միլիարդ դոլարով է հետ մնում աշխարհի ամենահարուստ մարդուց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից: Ընկերությունների կապիտալացման փոփոխության հիման վրա հարստության մակարդակի հաշվակման փորձերը բավականին հարաբերական բնույթ են կրում: Մասքը երբեք չի վաճառել Tesla-ի բաժնետոմսերը: Հունվարի սկզբից ընկերության կապիտալացման նույնիսկ մեկ երրորդի կորուստն աննշան է 2020 թվականին դրա բուռն աճի համեմատությամբ, որի ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել են ավելի քան 700 տոկոսով: Մասքը նաեւ SpaceX ընկերության բաժնետոմսերի հիմնական պահառուն է, որն զբաղվում է տիեզերական արձակումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02