Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն եւ հանդիպել զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նա խորհրդակցություն է անցկացրել, սակայն իրականում պարզապես ասել է իր ասելիքն ու հեռացել: Փորձագիտական շրջանակների համոզմամբ, այս հանդիպումը պարզապես «բեմականացում» էր, քանի որ Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ունենալ կադրեր, որտեղ բարձրաստիճան սպաները իրեն «պատիվ են տալիս» եւ հոտընկայս դիմավորում ու ճանապարհում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ հանդիպումը կազմակերպելը հեշտ չի եղել, սպաներին խնդրել են, որ լավություն անեն: «Գալու է, կարճ խոսի ու գնա»,- ասել են նրանց: Ի դեպ, ուշագրավ է, որ ընդամենը 6-7 րոպեանոց խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը մոտ տասն անգամ օգտագործել է «միասին» բառը. միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, միասին կկարողանանք հաղթահարել, միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ այլն: Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը նշեց, որ դա պատահական չէր, եւ Փաշինյանը որոշակի մեսիջ էր ուղարկում գեներալիտետին:
Ինչ վերաբերում է ԳՇ պետի խնդրին, ապա այստեղ մշուշը գնալով ավելի խտանում է՝ թե՛ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման (նա դիմել է վարչական դատարան), թե՛, առավել եւս, նոր պետ նշանակելու առումով: Հավելենք նաեւ, որ երեկ մինչ նշյալ հանդիպումը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը եւս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ «միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին եւ հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45