Թուրքիան S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար որևէ մոդելի կիրառման վերաբերյալ քննարկում չի անցկացրել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել էր, որ S-400-ների հարցը կարգավորելու համար իրենք ԱՄՆ-ին կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:
«Մենք ամերիկյան կողմի հետ ոչ մի նմանատիպ մոդելի կիրառման մասին քննարկում չենք ունեցել։ Մոդելների կիրառման հարցը ընդհանրապես չի քննարկվել»,- ասել է Չավուշօղլուն, նշելով, որ թուրքական կողմը ԱՄՆ-ին միայն առաջարկել է քննարկել կուտակված խնդիրները, ինչպես օրինակ S-400-ների հարցն է, կամ օրինակ Վաշինգտոնի կողմից աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին` YPG-իին, որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր հանդիպմանը, թուրք նախարարն ասել է. «Նախագահների մակարդակով հանդիպումը կախված է անձամբ ղեկավարներից։ Կարծում եմ, իրավասու չեմ իրենց անունից խոսել, բայց, կարծում եմ, նպատատիպ հանդիպման կազմակերպումն օրակարգում է»,- եզրափակել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02