«Նիկոլ Փաշինյանը չի պոկվի իր աթոռից, եթե յուրաքանչուրն իր հերթին չպահանջի դա»,- ԱԳՆ-ի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավորել, ապա հասարակությունը չի ունենա ապագա, ընտանիքները կհայտնվեն չափազանց ծանր վիճակում։ Նկատելով, որ հասարակության մեջ ագրեսիան և ատելությունն ամենաբարձր մակարդակի վրա է՝ Մինասյանը հայտարարեց, որ դրա թիվ մեկ հրահրողը եղել է և շարունակում է մնալ իշխանությունը: Նա տեղեկացրեց, որ ազդակներ է ստանում սփյուռքից, ըստ որոնց՝ սփյուռքահայերին թվում է, թե ընդդիմությունը պարզապես իշխանություն է ուզում: «Այնպես չէ, որ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներն ունեն իշխանության գալու, աթոռ վերցնելու խնդիր, այսօր մեր թիվ մեկ խնդիրը երկիրը դավադիր պատերազմի տարած, պարտության մատնած, հսկայական կորուստների պատճառած, երկիրը աղետի շեմին բերած անձի հեռացումն է»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ժողովուրդն է որոշելու, թե ով կլինի իշխանություն։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանը ցանկություն չունի անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե անցկացնի էլ, ապա կօգտագործի բոլոր լծակները։ Մինասյանը կարևորեց ԱԺ-ի դերը ստեղծված իրավիճակում, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը չի ուզում ժողովրդի տրամադրությունները փոխանցել խորհրդարան, գործադիր իշխանություն և անդրադարձավ պատգամավորների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությանը։ Նկատելով, որ այսօր գոյության պայքարի հարցն է ծառացած ժողովրդի առաջ՝ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանրային ծառայողները նույնպես պետք է կարողանան իրենց բողոքի ձայնը ներկայացնել վերադաս մարմիններին:
Աղբյուր` Panorama.am
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02