«Հոգևորականների, մտավորականների, Գլխավոր շտաբի և կորպուսների հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանությունը, որքան էլ ձևացնի, թե վերահսկում է իրավիճակը և կառավարում է երկիրը, դա, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ չէ, և այս ճգնաժամն ավելի է խորանում»,- ԱԳՆ-ի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Պատգամավորը գտնում է՝ իշխանությունը պետք է հասկանա, որ իր հրաժարականն անխուսափելի է և ներկայիս զարգացումների պայմաններում հանգուցալուծման գնալու այլ տարբերակ չկա:
Նա հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահը զորահանդեսի ժամանակ Էնվեր Փաշային է անվանում լուսահոգի, իսկ Ալիևն էլ ամեն օր սուտ թեզերը է հնչեցնում, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, կամ՝ Երևանը: «Սրանք այն ազդակներն են, որ բոլորիս պետք է ստիպեն՝ որքան հնարավոր է արագ այս իրավիճակը հանգուցալուծել, քանի որ այսօր վտանգների մակարդակը աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ»,- հայտնեց Աբովյանը: Պատգամավորը նկատեց՝ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ չի արվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդել և շեշտեց, որ զարմանալի չեն նման իրարամերժ հայտարարութունները: «Նիկոլ Փաշինյանի անընդհատ հերքվող, անհասկանալի, անտրամաբանական հայտարարությունների շարքն այնքան լայն է, որ ես նույնիսկ չեմ ուզում սևեռվեմ այս կամ այդ հայտարարության վրա»,-շեշտեց Աբովյանը: Անդրադառնալով արտահերթ ընտրություններին համաձայն լինելու Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ պատգամավորը նկատեց, որ ԲՀԿ առաջնորդը նշել է՝ հապաղելու և դանդաղելու իրավունք չունենք և վերահաստատել է իշխանությունների հեռացման պահանջը:
«Այստեղ պետք է չէ՞ ենթատեքստեր ման գալ, շատ հստակ և հասկանալի է՝ իշխանությունը հրաժարական է տալիս և շտապ արտահերթ ընտրություններ են անցկացվում»,- հայտարարեց Արման Աբովյանը:
Աղբյուր` Panorama.am
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02