Շաբաթ Իտալիայում հայտարարել են, որ մտադիր են պատվաստել բնակչության առնվազն 80 տոկոսին մինչեւ սեպտեմբերի վերջ: Հայտարարությունն արվել է դանդաղ պատվաստումների ֆոնին քննադատությունից հետո, հաղորդում է Reuters-ը:
Բանակի գեներալ եւ կորոնավիրուսի հարցով նոր հատուկ լիազորված Ֆրանչեսկո Պաոլո Ֆիգլիուոլոն հրապարակել է օրական 500 000 չափաբաժնով պատվաստումների ազգային ծրագիրը:
Իտալիայում գրանցվել է 2020 թվականի փետրվարից առ այսօր կորոնավիրուսի հետեւանքով 101 881 մահվան դեպք, ինչը Եվրոպայում երկրորդ ցուցանիշն է Մեծ Բրիտանիայից հետո եւ յոթերորդն՝ աշխարհում: Ներկայում երկրում հայտնաբերվել է 3,2 մլն վարակման դեպք:
Իտալիան հույս ունի ստանալ ավելի շատ պատվաստանյութեր, ընդ որում՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կմեծանա՝ առաջին եռամսյակում 15,7 մլն դեղաչափից հասնելով 52,5 միլիոնի երկրորդ եռամսյակում եւ կհասնի գագաթնակետին՝ 84,9 միլիոնի երրորդում, ասված է փաստաթղթում:
Նախատեսվում է պատվաստումներով զբաղվող բժիշկների շրջանակն ընդլայնել՝ ընդգրկելով ընտանեկան բժիշկներին, ատամնաբույժերին, կրտսեր բժիշկներին եւ այլ մասնագետներին:
Պատվաստումները կիրականացվեն նաեւ զորամասերում, արտադրամասերում, խոշոր առեւտրային կետերում, մարզասրահներում, դպրոցներում եւ կաթոլիկ եկեղեցիների տարածքներում՝ ի լրումն գործող բուժհաստատությունների:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02