Փողոցների մեծ ու փոքր փոսերն իսկական փորձություն են մեքենաների ու վարորդների համար: Քաղաքի ասֆալտապատ ճանապարհները ձմռանն աղ ու ավազով մշակում են, առկա է բեռնատարների ու, առհասարակ, մեքենաների մեծ հոսք, ժամանակին արված վատորակ ասֆալտ: Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի այս տարվա ասֆալտապատման մրցույթները դեռևս հունվարին են կայացել, սակայն եղանակը գործի անցնելու հնարավորություն չէր տալիս: «Եթե +8°-ից ցածր ջերմաստիճան է՝ չի թույլատրվում ասֆալտապատում սկսել: Չի թույլատրվում նաև, երբ ասֆալտի ջերմությունը +120°-ից պակաս է: Այսպես, օրինակ, ասֆալտը ցուրտ եղանակին մինչև գործարանից տեղ հասնի, կդառնա 60-70 աստիճանի և կպչողականություն չի ունենա»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Ըստ աղբյուրի, քաղաքապետարանի 2021թ. ծրագրով մայրաքաղաքում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից ավելի քան 10.000 քմ-ն փոսային աշխատանքներն են: Այս տարի 6 ընկերության է գործը բաշխվել։ Աշխատանքները հիմնականում արվում են ցերեկը, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքում, սակայն պետք է նկատի ունենալ, որ գիշերային ժամերին բնակելի հատվածներում տեխնիկայի բարձրացրած աղմումը խանգարում է բնակչության հանգիստը, ինչն արգելված է օրենքով: «Անհնարին է կտրել ու մեկ կամ մի քանի քմ-ն նույն օրում ասֆալտել: Պետք է ծավալ ունենանք, որովհետև մեծ մեքենաներ են գործի դրվում: Այնուամենայնիվ 3 օրվա ընթացքում պետք է աշխատանքն արվի: Նաև ասեմ, որ առաջիկա 10 օրում խոշոր, վթարավտանգ հատվածներում փոսերի վերացումը կավարտենք»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը: Այնուհետև կմեկնարկի ավելի ծավալուն ասֆալտապատման գործընթացը: Քաղաքային ճանապարհածածկի կյանքը հնարավորինս երկարացնելու համար տարեկան ծրագրով կկատարվի նաև ճաքալցում:
Նյութի գլխավոր լուսանկարն արվել է երեկ՝ մարտի 14-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Աղբյուր` Panorama.am
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44