Մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա։ Այս մասին Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք կողմ էինք նախագահի առաջարկած ձևաչափով և մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներով հանդիպում մենք համարում ենք ձևական, անիմաստ և անբովանդակ»,-հայտարարեց նա։ Անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը , որ Նիկոլ Փաշինյանի հրաժաարականի պարագայում պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, Սաղաթելյանն արձագանքեց․
««Բարգավաճ Հայաստանը» իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ, որ հայտնում է, շարժման մաս կազմող կուսակցությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ այս չարիքի կառավարության հեռացման, բայց բոլորս ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա և վերջ»,–ասաց նա, միաժամանակ նշելով, որ որևէ մեկը դեմ չէ արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլ բան է,թե ինչ խնդիր է դրանով լուծվում։ «Մենք գտնում ենք, որ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի և ճգնաժամն ընտրությունների հարցում ավելի է խորանալու, որովհետև այդ ընտրությունները չեն ունենալու լեգիտիմություն»,-ասաց նա։ Նա նաև ավելացրեց, որ շարունակելու են համագործակցել Ծառուկյանի հետ և օրակարգն ամփոփոխ է։ « Ես վստահ եմ, որ Ծառուկյանը հուշագիր Նիկոլ Փաշինյանի հետ պետք է որ չստորագրի։ Ես տեղյակ եմ, որ առաջարկում են Ծառակյանին՝ հուշագիր ստորագրել։ Կարծում եմ՝ Ծառուկյանը հուշագիրը չի ստորագրի»,- ավելացրեց Սաղաթելյանը։
Աղբյուր` Panorama.am
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02