Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Ղրիմը Ռուսաստանին միացնելու յոթերորդ տարվա հետ: «Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները դատապարտել են Ռուսաստանի գործողությունները և պատրաստակամություն հայտնել՝ շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է kommersant-ը։ «G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգային ճանաչված սահմաններում: Ղրիմը Ուկրաինա է», - ասված է Մեծ յոթնյակի նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Նախարարները նշում են, որ Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը օրինականացնելու Ռուսաստանի փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»: G7- ը դատապարտեց նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է նրանից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, այլ ոչ թե միջնորդ», ասվում է հայտարարության մեջ: Խումբը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրի սկզբունքները ոտնահարելու, զինված խմբավորումներին հովանավորելու և «հարյուր հազարավոր ուկրաինացիներին» Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մեջ: Հիշեցնենք, որ Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանին միացվեցին 2014-ի մարտի 18-ին՝ հանրաքվե անցկացնելուց հետո: Ուկրաինան և աշխարհի շատ երկրներ թերակղզին համարում են անօրինական կերպով օկուպացված Ռուսաստանի կողմից: Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Ղրիմը հավերժ կմնա Ռուսաստանի հետ, և արևմտյան երկրները չեն փոխի իրավիճակը «ոչ միջազգային իրավական, քաղաքական և ոչ էլ բարոյական տեսանկյունից»:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02