Շառլ Ազնավուրն ապրիլի 28-ին բացառիկ համերգով հանդես է եկել Բուխարեստի Սալա Պալատուլուի նշանավոր դահլիճում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
«Չորս հազար հոգի հոտնկայս ծափահարություններով դիմավորեցին լեգենդար արտիստի մուտքը բեմ: Սկսելով «Գաղթականներ»/Les Emigrants երգից` Ազնավուրը կատարեց իր նշանավոր հիթերը` «Պետք է գիտնալ»/Il faut savoir, «Իմ սերերն ու գլխացավանքները»/Mes amours, mes emmerdes, «Ինչպես ասում են»/Comme ils disent, «Երիտասարդություն»/Sa jeunesse, «Դեռ երեկ»/Hier encore, «Մեռնել սիրուց»/Mourir d’aimer, «Նա»/She, «Մամա»/La mama, «Ավե Մարիա»/Ave Maria, «Այսուհետ»/Desormais, «Երկու կիթառ»/Deux guitares, «Բոհեմ»/La Bohème, և որոտընդոստ ու անվերջանալի ծափահարությունների ու ձայնակցությունների տակ ավարտեց երեկոն «Տարեք ինձ»/Emmenez-moi երգով:
Թեև կազմակերպիչներն ազդարարում էին, որ սա Ազնավուրի առաջին և բացառիկ համերգն է Բուխարեստում, իրականում երգիչը դեռևս կես դար առաջ` 1963-ին էր ելույթ ունեցել այստեղ: Այդ մասին համերգից հետո նրան հիշեցրեց Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն` ասելով, թե ինքն այն ժամանակ 14-ամյա պատանի էր:
2004թ. Ազնավուրը կրկին եկել էր Բուխարեստ, այս անգամ նկարահանվելու Բալզակի թեմաներով Ժան-Դանիել Վերհաեգի «Հայր Գորիո»/Père Goriot ֆիլմում, որի ընթացքում նա այցելել էր Հայոց կենտրոն: Ռումինահայ «Արարատ» հրատարակչությունը այդ տարիներին լույս էր ընծայել Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Աղբարիկս»/2002թ. և Ռիշար Բալդուչիի «Ազնավուր. Բոհեմի զավակի խոստովանությունները»/2003թ. Գրքերը` Սիլվիա Բուրդեայի և Մադլեն Կարակաշյանի ռումիներեն թարգմանություններով:
Ազնավուրին ունկնդրելու էին եկել ոչ միայն տեղի հայերը, այլև շատերը հարևան Մոլդովայից և Բուլղարիայից: Ազնավուրը Բուխարեստ էր ժամանել նախորդ օրը Երևանից»,-ասվում է հաղորդագրությունում:
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47