Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Գելենջիկում և Յարոսլավլում բերման է ենթարկել ուկրաինական երիտասարդական արմատական նեոնացիստական « М.К.У» համայնքի 14 անդամների, որոնցից առգրավվել են նացիստական նյութեր, զենքեր և պայթուցիկ սարքերի պատրաստման ուղեցույցներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից: Նշվում է, որ խմբի 13 անդամների բերման են ենթարկել Գելենջիկում, ևս մեկին` Յարոսլավլում: «Նրանց բնակության վայրերում առգրավվել են զգալի քանակությամբ նացիստական նյութեր, զենքեր, հաղորդակցման սարքավորումներ, որոնք պարունակում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և հրազեն պատրաստելու ուղեցույցներ», - հայտնել է ԱԴԾ-ն: Նաև տեղեկացնում են, որ ձերբակալվածները խոստովանություններ են տալիս, համաձայն որոնց ՝ իրենց խումբը ձևավորվել է 2019-ին՝ 2000թ․-ին ծնված Ուկրաինայի քաղաքացի Եգոր Կրասնովի գաղափարական ազդեցության տակ: «Ավելի ուշ նրանից և Խարկովից, Կիևից « М.К.У»-ի ուկրաինացի այլ անդամներից հանձնարարականներ են ստացվել ահաբեկչական զենք պատրաստելու, ահաբեկչական գործողություններ կատարելու, զանգվածային սպանություններ և քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ», - հայտնում է ԱԴԾ-ն։ Նշվում է, որ 2020-ին «М.К.У»-ի առաջնորդը ինտերնետում իր համախոհներին հորդորում էր ակտիվացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչական գործողությունները:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02