ARM | RUS |

Ուժային կառույցների ներխուժումը տնտեսվարողների դաշտ պետք է խիստ սահմանափակել․ Վարդան Արամյան

21.03.21 | 18:46

Մեր երկրի շահը ստիպում է անել ամբողջովին այլ բան. վերանալ ամբոխահաճո մոտեցումներից և դիմել, թեև ցավոտ, բայց հասարակությանը ապագայում նոր ցնցումներից զերծ պահող քայլերի․ խորքային վերանայել նախկինում ստանձնած ընթացիկ բնույթի ծախս պահանջող պարտավորությունները և հնարավորինս կրճատել: Սա խիստ համարձակ, շատ դժվար և ոչ ամբոխահաճո ուղղություն է, բայց պարտադիր, եթե ցանկանում ենք ապագայում չբախվել նոր ճգնաժամային իրավիճակների։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որի հետ զրուցել ենք տնտեսական խնդիրների և դրանից դուրս գալու ճանապարհների մասին։ Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակի եւ վտանգավոր ազդակների վերաբերյալ հարցին ի պատասխան, ֆինանսների նախկին նախարարն ասել է, չի կարող ասել երկրի տնտեսությունը լավ վիճակում է: «Ավելին, այն ունակ չէ ընթացիկ տարում նախորդ տարվա երկու տեսակի շոկերի՝ համավարակի և պատերազմի հետևանքներից հետո էական վերականգնման նշաններ ցույց տալ: Եվ պատճառը միայն նախորդ տարվա շոկերը չէին, այլ նաև 2020թ-ին և դրան նախորդող երկու տարիներին վարվող քաղաքականությունը, որը թուլացրեց տնտեսական աճի ներուժը՝ հետևապես և շոկերին դիմակայելու տնտեսության դիմադրողականությունը, նաև հետճգնաժամային ժամանակահատվածի արագ վերականգնման հնարավորությունները: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա անցած տարվա հոկտեմբերից այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում դրամ-դոլար փոխարժեքի շուրջ 8% արժեզրկումը՝ այն էլ արտաքին աշխարհի հետ ծառայությունների և առևտրի հաշվեկշռի կրճատման պարագայում, արդեն իսկ վատ ազդակ է, այն առումով, որ դա նշանակում է․ ա. մեր տնտեսվարողներն ու տնային տնտեսությունները հոռետեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ, բ. մեր երկրի տնտեսությունը իր առևտրային և գործընկեր երկրների համեմատ հարաբերականորեն ավելի թույլ հնարավորություններ ունի նոր տնտեսական արժեքներ ստեղծելու առումով և գ. արտաքին աշխարհից ՀՀ ներհոսող մասնավոր հատվածի ֆինանսական և կապիտալ հոսքերը շարունակում են կրճատվել: Նախօրեին ԿԲ ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել են՝ 2%-ից հասցնելով 1,4 %-ի։ Ինչի՞ մասին է հուշում այս ցուցանիշը։ Այստեղ պետք է ողջունեմ ԿԲ-ի այս քայլն այն առումով, որ ԿԲ-ն բացարձակապես առաջնորդվում է արհեստավարժ դատողություններով և չի ցանկանում հաճոյանալ կառավարությանը, այլ անում է այն, ինչ պետք է անի: Տնտեսական իրավիճակի ճիշտ և իրատեսական գնահատումը խելամիտ քաղաքականության հիմքն է և իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու առաջին քայլը: Իսկ 2021թ-ին շուրջ 1% աճի հնարավորությունների մասին դեռ ամիսներ առաջ եմ հնչեցրել՝ հրապարակային ելույթների ժամանակ՝ մեծ մտահոգություն հայտնելով բյուջեի հիմքում դրվող 3.2% տնտեսական աճի սցենարը վերլուծելիս: Այսինքն տնտեսական աճի ցուցանիշի դեպի ներքև ճշգրտումն այսօր նաև ՀՀ ԿԲ կողմից վկայում է մեր երկրի տնտեսության խորքային կառուցվածքային խնդիրների, ցածր արտադրողականության, խոշոր ներդրումային ծրագրերի բացակայության և տնտեսական ագենտների ոչ դրական սպասումների մասին: Սա իրոք մտահոգիչ պետք լինի բոլորիս համար, քանի որ այսպիսի ցածր տնտեսական աճի ակնկալումը, այն էլ հետպատերազմյան և հետճգնաժամային տնտեսությունում, իր հետևից բերելու է և սոցիալական, և հարկաբյուջետային, և տնտեսական զգալի ռիսկեր: Չնայած առկա իրավիճակին և տնտեսական վատ ցուցանիշներին, կառավարությունն այսօր առաջնորդվում է ֆինանսական մի փաստաթղթով (խոսքը 2021-ի բյուջեի մասին է), որը խորհրդարանում ընդունվեց՝ հաշվի չառնելով մեր իրողությունները և պատերազմի ստեղծած հետևանքները։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ վերանայումներ պետք է արվեն բյուջեում։ Այն որ, 2021թ-ի բյուջեի ծրագիրը պետք է վերանայվի հատկապես ընթացիկ ծախսերի գծով նախկինում ստանձնած պարտավորությունների մասով ակնհայտ է և գրագետ հարկաբյուջետային քաղաքականությունը դա է թելադրում, թեև օր-օրի 2021թ-ի բյուջեի վերանայումը դառնում է ժամանակավրեպ, քանի որ արդեն մեկնարկել է միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման գործընթացը և ամիսներ հետո կմտնենք արդեն 2022թ-ի բյուջեի կազման փուլ: Որպեսզի մենք կարողանանք, այսպես ասած, հասարակության և տնտեսության հետպատերազմյան վերքերը բուժել, պետք է հավակնենք բարձր տնտեսական աճի, որը կտա մեզ լրացուցիչ ռեսուրսներ և կառավարությունն էլ այդ ռեսուրսները հարկելով կկարողանա իր ծախսերի զգալի մասը ֆինանսավորել. Պարտք վերցնել և սոցիալական և այլ ընթացիկ բնույթի ծախսեր անել խիստ վտանգավոր երևույթ է, ինչն առկա է այժմ. 2021թ-ի բյուջեով 342 մլրդ դրամ բյուջեի պակասուրդի հաշվին միայն 215 մլրդ դրամի կապիտալ ծախս ենք անում, այսինքն պարտքային միջոցների մնացած մասը «սպառում ենք» մեր ընթացիկ կարիքների համար: Տեսեք, արդեն իսկ 2020թ-ի սեպտեմբերին, դեռ պատերազմը չսկսած, կառավարությունը հաստատեց 2021թ-ի համար մի բյուջե, որը հետագայում չնչին ճշգրտումների ենթարկվեց` ծախսերի մասով ընդամենը 7 մլրդ դրամ ավելացումով: Ընդ որում 2018թ-ից սկսած և հատկապես 2019թ-ին կառավարությունը հասցրել էր արդեն իր ամբոխահաճո վարքագծի համաձայն չափից շատ ընթացիկ ծախսերի գծով պարտավորություններ վերցնել, որի հնարավորությունն, իրականում, չուներ. Թոշակների աճ, աշխատավարձերի աճ, տարատեսակ նպաստների աճ, սոցիալական ուղվածության տարատեսակ փոխհատուցումներ և այլն: Արդյունքում 2021թ-ի բյուջեի ծրագրով 2018թ-ի համեմատ ընթացիկ բնույթի ծախսերն առանց տոկոսավճարների արդեն իսկ ավելացվել են շուրջ 280 մլրդ դրամով: Այս տարում ևս, հետպատերազմյան իրավիճակը հաշվի առնելով, անխուսափելի է ընթացիկ ծախսերի գծով նոր պարտավորությունների ստանձնումը: Եթե սրան էլ ավելացնենք թե նախկինից եկող կառավարության ամբոխահաճո վարքագծի հակվածությունը և թե ներկայումս իր վարկունակության կորստի պայմաններում էլ ավելի մեծ գայթակղությունը հանրությանը հաճոյանալու, կարելի է ենթադրել, որ կառավարությունն առանց վերանայելու իր նախկին ստանձնած ընթացիկ ծախսերի գծով պարտավորությունները, նոր պարտավորություններ է ստանձնելու: Իսկ մեր երկրի շահը, ստիպում է անել ամբողջովին այլ բան. վերանալ ամբոխահաճո մոտեցումներից և գնալ, թեև ցավոտ, բայց հասարակությանը ապագայում նոր ցնցումներից զերծ պահող քայլերի՝ խորքային վերանայել նախկինում ստանձնած ընթացիկ բնույթի ծախս պահանջող պարտավորությունները և հնարավորինս կրճատել: Սա խիստ համարձակ, շատ դժվար և ոչ ամբոխահաճո ուղղություն է, բայց պարտադիր, եթե ցանկանում ենք ապագայում չբախվել նոր ճգնաժամային իրավիճակների: Ի դեպ ես հեռու եմ այն մտքից, որ ներկայիս կառավարությունը կարող է գերադասել հանրային շահն իր սեփական վարկունակությունից և գնալ «գոտիների խիստ ձգման» քաղաքականության: Բայց իրականում, դա չանելով, օր-օրի այս կառավարությունն ավելի է մեծացնում հարկաբյուջետային կայունությանը վտանգող այն ռումբը, որը դրվում է հաջորդ կառավարությունների աթոռի տակ: Այլ կերպ ասած, այս կառավարությունը ստեղծել և ստեղծում է մի իրավիճակ, որը ծուղակ է մյուս կառավարությունների համար. Եթե իրականում մենք ունենանք արհեստավարժների կառավարություն, նրանք անկասկած պետք է գնան ընթացիկ ծախսերի վերանայումների՝ ի շահ երկարաժամկետ տնտեսական կայունության, փոխարենը արժանանալու են հանրության պարսավանքի, քանի որ հանրությունը չի գիտակցում և երևի թե պարտավոր էլ չէ մասնագիտորեն հասկանալու, որ ամբողջ խնդիրն այսօրվա կառավարության գործողությունների մեջ է, որն իրականում ընթացիկ ծախսերի շռայլումներն անում է նույն այդ հասարակության անդամի ապագան վտանգելով՝ քանի որ այդ նոր ընթացիկ ծախսերը ստիպված պետք է ֆինանսավորվեն պարտքի հաշվին: Տարեսկզբին եվրաբոնդերի թողարկումը բազմաթիվ քննադատությունների տեղիք տվեց, դրան զուգահեռ «Համահայկական հիմնադրամից» կառավարությանը փոխանցված գումարները մեծ կասկածներ են հարուցել։ Արդյո՞ք կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել ֆինանսական միջոցներ ներգրավելու և ֆինանսական կայունություն ունենալու համար։ Այս հարցին օբյեկտիվ պատասխանելու համար ես ՀՀ ֆինանսների նախարարությանը կառանձնացնեի կառավարությունից և հիմա բացատրեմ՝ ինչու. իրականում, որպես կանոն միջազգային կապիտալի շուկայում պարտատոմսերի թողարկումը խելամիտ հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից պակասուրդի ֆինանսավորման ամենալավ աղբյուրը չէ և հաջողված զարգացող երկրներն այն չեն դիտում պակասուրդի ֆինանսավորման լավագույն աղբյուր: Ինչո՞ւ, որովհետև աշխարհի երկրների պարտքային ճգնաժամերը ցույց են տալիս, որ հիմնականում արտաքին շուկայական պարտքի կամ որ նույն է՝ ոչ ռեզիդենտների հանդեպ, շուկայական պարտքի միջոցով են երկրներն ունենում դեֆոլտներ, օրինակները բազմաթիվ են՝ Ռուսաստան՝ 1998թ,, Տեկիլաի ճգնաժամ՝ 1994թ,, Արգենտինա, Բրազիլիա, Պերու՝ 2002թ,, Հունաստան՝ 2009թ․, և այլն: Իսկ երկրներն արտաքին կապիտալի շուկաներում պարտք են թողարկում, որպես՝ ա. ուղենշային գնանշում մասնավորի պարտքի համար և բ. եթե ֆիսկալ հնարավորությունները թույլ են տալիս տարբեր ժամանակներում կատարվող թողարկումներով կառուցելու եկամտաբերության կորը, նորից որպեսզի ուղենիշ ծառայելու տարբեր ժամկետայնության մասնավոր պարտքի համար: Վերադառնանք Հայաստանին. Նախ պետք է նշել, որ վերջին մեր թողարկումը և ստացած գինը՝ 3.8%-ը, ստեղծված ներկայիս պայմաններում լավ գին կարելի է համարել: Այս առումով ՀՀ ֆինանսների նախարարության իմ գործընկերների ջանքերը պետք է դրական գնահատել: Սակայն հարց. Արդյո՞ք կարելի էր նույն այդ գումարը վերցնել ավելի անվտանգ և ավելի լավ պայմաններով մի քանի միջազգային դոնոր կառույցներից՝ ՀԲ, ԱԶԲ, Ֆրանսիական զարգացման գործակալություն, KFW, Եվրասիական ֆոնդ, Եվրասիական բանկ ևայլն, մինչև 1%-ի սահմաններում և ավելի երկար ժամկետներով: Դրանք համարվում են բյուջետային աջակցության վարկեր և տրվում են կառավարության կողմից բարեփոխումներին ուղղված գործողությունների կատարման դիմաց: Պատասխանը վստահորեն ասում եմ՝ այո, կարելի էր: Այդ դեպքում ինչու ՀՀ ֆինանսների նախարարությունը չգնած ավելի լավ պայմաններով պարտք վերցնելու հետևից, այլ ավելի վտանգավոր, բայց հեշտ տարբերակի: Պատասխանը շատ պարզ է. որովհետև ֆինանսների նախարության թիմը բավականին պրագմատիկ է և հստակ գիտակցում էր, որ կառավարության մնացյալ թևերը ունակ չեն որևէ բարեփոխման ուղղված պատասխանատվություն ստանձնել և ժամանակին կատարել, հետևաբար ձախողվելու էր նաև բյուջեի կատարումը: Վերջում անդրադառնամ նաև համահայկական հիմնադրամի գումարները բյուջե բերելուն. եթե նույնիսկ փաստարկենք, ինչպես կառավարությունն է պնդում, որ այդ միջոցները բյուջետային կանոնների համաձայն նույն ռազմական կամ պատերազմի հետևանքները վերացնելու վրա են ծախսվելու, ինչի համար համայն հայությունը գումար հանգանակեց, ապա դրա համար անհրաժեշտ էր բացել հատուկ հաշիվ և այդ միջոցները ծախսվեին յուրաքանչյուր անգամ կառավարության որոշումներով՝ հատուկ նպատակներով, որպեսզի քիչ թե շատ վստահություն ու թափանցիկություն ապահոված լինեին: Եթե ես հիմա ասեմ, որ իմ կատարած հագանակությունը համահայկական հիմնադրամին ծախսվել է որևէ պատգամավորի կամ պաշտոնյայի գործուղման ծախսերը ֆինանսավորելու կամ պարգևատրման կամ աշխատավարձ վճարելու վրա, որևէ մեկը ինձ չի կարող հակառակն ապացուցել, քանի որ միջոցները գնացել են ընդհանուր միասնական հաշիվ և ծախսվելու են ընդհանուր կարգով: «Չնայած տնտեսության թթվածինը համարվող ներդրումների բացակայության մասին շատ տնտեսագետներ ահազանգում են, սակայն էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե ներդրումների թիվը մեծ է։ Դեռ մի կողմ թողնելով համավարակի և հետպատերազմյան շրջանի իրողությունները, դուք ինչպե՞ս եք գնահատում այս իշխանությունների ներդրումային քաղաքականությունը»․ այս հարցին ի պատասխան Վարդան Արամյանն ասել է, թե ինքն,իսկապես, ցանկանում է, որ Էկոնոմիկայի նախարարի ազդակներն իրականություն դառնան․ «Քանի որ դրանից կշահեինք բոլորս, բայց ցավոք չեմ կիսում լավատեսական սպասումները: Ցանկացած երկրում ներդրումներ կատարվում են, եթե նախևառաջ ապահովված են կայունության 4 հենասյուները, և սա տնտեսագիտական ակադեմիական աշխարհում ընդունված դոկտրին է։ Դրանք են՝ հարկաբյուջետային կայունությունը, դրամավարակային և ֆինանսական կայունությունը, քաղաքական կայունությունը և երկրի անվտանգությունը: Հիմա այս 4 կայունության հենասյուներից 3-ը կառավարության մանդատի ներքո են և որևէ մեկը չի կարող պնդել, որ դրանք ապահովված են կամ կառավարությունը տվել է այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես է պատրաստվում այն կարգաբերել: Դրանց բացակայությունն էլ իր հերթին ռիսկեր է առաջացնում դրամավարկային և ֆինանսական կայունության համար: Հետևապես իրատեսական չէ, որ այս պայմաններում պետք է ակնկալել ներդրումների էական աճ և ես հեռու եմ այն մտքից, որ ներդրողները կնետվեն ռիսկային գոտում ներդրումներ կատարելու», ասել է Վ․Արամյանը: «Ո՞րն է տնտեսությունը ոտքի կանգնեցնելու Ձեր դեղատոմսը, ի՞նչ առաջնային քայլեր պետք է իրականացվեն», հարցին ի պատասխան ֆինանսների նախկին նախարարը շեշտել է, որ առաջին հերթին պետք է արագ կարգաբերել վերը նշած կայունության հենասյուները․ «Երկրորդ՝ քրեական գործերի տեղատարափը, դրանց պրոպագանդաները և ուժային կառույցների ներխուժումը տնտեսվարողների դաշտ պետք է խիստ սահմանափակել: Հավատացեք, նույնիսկ երբ բիզնեսմենը տեսնում է, որ Ֆեյսբուքում կառավարությանը քննադատելու համար անձը կարող է թիրախավորվել և նույնիսկ քրեական հետապնդման ենթարկվել կամ ամենաչնչին պատճառով ինքը կանչվում է հարցաքննության, այս մթնոլորտում նա հակված չի լինելու նոր ծրագրեր նախաձեռնել: Երրորդ, մեր երկրում պետք է նախագծել և իրականացնել մեգանախագծեր՝ հատկապես զարգացման միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ: Չորրոդ՝ արագ պետք է խորքային տնային աշխատանք կատարել ընթացիկ բնույթի բյուջետային ծախսեր պահանջող ծրագրերը և պարտավորությունները վերանայելու և փոխարենը բարձր տնտեսական մուլտիպլիկացիա ունեցող ծախսերն ավելացնելու և կատարելու ուղղությամբ: Հինգերորդ՝ վերանայել բացասական մոտեցումները հանքագործության նկատմամբ, քանի որ մենք այլընտրանք չունենք և մեզ այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կապիտալ և մեծաքանակ արտարժութային ներհոսք, իսկ դա հնարավոր է հանքագործության ճյուղին ցանկացած տարբերակով օժանդակելու, և դրանց արդյուանհանման ծավալները մեծացնելու միջոցով: Առավել ևս, որ հիմա հանքահումքային ապրանքների համաշխարհային գները բարենպաստ են եւ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կմնան մոտ ապագայում:


Զելենսկին Քելոգի հետ քննարկել է ամերիկյան զենքի գնումների հարցը

Զելենսկին Քելոգի հետ քննարկել է ամերիկյան զենքի գնումների...

15:19

ՌԴ ՀՕՊ-ը խոցել է Մոսկվա թռչող քսանից ավելի ուկրաինական ԱԹՍ

ՌԴ ՀՕՊ-ը խոցել է Մոսկվա թռչող քսանից ավելի ուկրաինական...

15:02

Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել Է Մակրոնի ավտոշարասյունը

Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել Է Մակրոնի...

14:45

Քանաքեռ–Զեյթունում գերեզմանների մոտ գնացքի գծերի տարածքում գտել են մարդկային մարմնի մնացորդներ, այդ թվում՝ 2 գանգ

Քանաքեռ–Զեյթունում գերեզմանների մոտ գնացքի գծերի տարածքում գտել են մարդկային մարմնի մնացորդներ,...

14:33

ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման անհրաժեշտությունը

ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման...

14:15

«Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք». Անահիտ Ավանեսյան

«Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք». Անահիտ...

14:03

Եվրոպան չի կարողանա հավերժ օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Էրդողան

Եվրոպան չի կարողանա հավերժ օգնություն ցուցաբերել Ուկրաինային....

13:46

Արմավիրի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Արմավիրի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական...

13:32

Չգործող քարհանքում ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք

Չգործող քարհանքում ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու...

13:04

Հեր, մեր, երեխա, ծնող ենք հայհոյում, դա՞ է այսօրվա ժողովրդավարությունը. Փաշինյան

Հեր, մեր, երեխա, ծնող ենք հայհոյում, դա՞ է այսօրվա ժողովրդավարությունը....

12:45

Արայիկ կա ինչ-որ, հլը չինովնիկական դաստիարակությանը նայեք. Վարդան Ղուկասյան

Արայիկ կա ինչ-որ, հլը չինովնիկական դաստիարակությանը նայեք. Վարդան...

12:35

Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի գրառումների մասին

Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի...

12:24

«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թմրամիջոց էր թաքցրել՝ որդուն փոխանցելու համար

«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թմրամիջոց էր թաքցրել՝ որդուն փոխանցելու...

12:21

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին փաստերով հիշեցրել է, թե «ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝ արհավիրք բերելով մեր երկրի և ժողովրդի գլխին»

Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին փաստերով հիշեցրել է, թե «ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝...

12:18

Գագիկ Ծառուկյանը թվարկել է, թե ինչ է պետք Հայաստանին

Գագիկ Ծառուկյանը թվարկել է, թե ինչ է պետք Հայաստանին

12:11

Մահացել է Շուշիի ազատագրման ժամանակ առաջինը մուտք գործած հաղթական տանկի հրամանատար Գագիկ Ավշարյանը

Մահացել է Շուշիի ազատագրման ժամանակ առաջինը մուտք գործած հաղթական տանկի հրամանատար Գագիկ...

12:01

Վարչապետի քաղաքական ապտակից հետո անվերջ կարելի է նայել ՀԱԿ-ի հերթական «սրացումներին». Նիկոլ Փաշինյանի խոսնակ

Վարչապետի քաղաքական ապտակից հետո անվերջ կարելի է նայել ՀԱԿ-ի հերթական «սրացումներին». Նիկոլ...

11:44

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

11:21

Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել, բանավեճը կարող ենք «Երևան–Կենտրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի. Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել, բանավեճը կարող ենք...

11:05

ՄԻՊ–ում քննարկել են թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխությունները

ՄԻՊ–ում քննարկել են թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք...

10:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02