ARM | RUS |

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․ Անդրեասյան

10.11.25 | 13:48

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ, որում նշված է.

«Սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, այսօր նշվում է Գիտության միջազգային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման։ Այն առաջին անգամ նշվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով ընդգծել գիտության այն կարևորությունը, որ վերջինս կարող է ունենալ հանրային զարգացման համար, մասնավորապես՝ խաղաղությանն ու կայուն զարգացմանը նպաստելու առումով։ Սա կարևոր է դարձնում ոչ միայն գիտությամբ զբաղվելն ընդհանրապես, այլ ընդգծում է նաև գիտության՝ հանրային կառույց լինելը, գիտական հետազոտության և աշխատանքի արդյունքների վերաբերյալ շարունակական ինքնահայեցման անհրաժեշտությունը, հանրային հաշվետվողականությունն ու հանրությանը գիտական արդյունքների և հետազոտության ներկայացման կարևորությունը։ Այդ իմաստով հատկապես կարևոր են գիտության սոցիալական և տնտեսական ազդեցությունների դիտարկումը, բնական և հասարակական գիտությունների հավասարակշռված զարգացումը, որովհետև բնական գիտությունները կարող են նորանոր հայտնագործություններ ներկայացնել, բայց դրանց կիրառության հանրային և հոգեբանական ազդեցությունների ուսումնասիրություններն են, որ կարող են ամբողջացնել շղթան և գիտելիքը դարձնել համարժեք առկա իրողություններին։ Հանրային և պետական համատեքստն ու կարիքներն են նաև, որ պետք է հիմք հանդիսանան գիտական հետազոտությունների համար՝ դրանք դարձնելով պահանջված և նշանակալից։ Այս տարի Գիտության միջազգային օրը կրում է «Վստահություն, փոխակերպում և ապագա․ գիտություն, որի կարիքն ունենք 2050 թվականին» խորագիրը, որն առավել սրությամբ է դնում գիտության առաջ կանգնած մարտահրավերները հասկանալու, ձևակերպելու և առաջ շարժվելու հարցերը։ 2050-ի գիտությանն ընդառաջ գնալու համար այս տարի արել ենք թերևս ամենակարևոր քայլերից մեկը՝ ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որն ամրագրում է ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ կարգավորումները։ Բոլորովին վերջերս հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը՝ կից գործողությունների ծրագրով, որը ծառայելու է ժամանակակից և առաջանցիկ ուղղություններով հետազոտական և մարդկային ներուժի զարգացմանը, ՀՀ մրցունակության և պաշտպանունակության բարձրացման նպատակով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը, հանրային կյանքում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը։ Պետությունը կարևորում է հատկապես երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ, նրանց առաջխաղացումը և հնարավորությունների առավելագույն իրացումը։ Առանձնակի ջանքեր են ներդրվելու հավելյալ արժեք ստեղծող և գիտատար ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման ուղղությամբ ինչպես ներքին ռեսուրսներով, այնպես էլ օտարերկրյա ուղիղ ներդրումներով։ Կառավարության ծրագրի շրջանակում վերջին տարիներին արդեն իսկ բազմաթիվ մեխանիզմներ են գործարկվել՝ խրախուսելու գիտական համայնքին, բարձրացնելու տեղական արդյունքի մրցունակությունը միջազգային տարբեր հարթակներում։ Ավելի տեսանելի դարձնելով պետության ջանքերը՝ պետք է նշեմ, որ այս տարի՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ, արձանագրվել է գիտական կադրերի որակավորում անցած գիտական աշխատողների բազային պետական աշխատավարձի աստիճանական աճ, որը 2021 թ. ցուցանիշները գերազանցել է 105%-ից մինչև 300%-ով։ Պետության կողմից իրականացվող 160 խոշոր դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված են միջազգային առաջատար խորհրդատուներ կամ խմբի ղեկավարներ հինգ աշխարհամասի 32 պետությունից, ինչը վկայում է այն մասին, որ գիտության ոլորտը համահունչ է ընթանում միջազգային առաջատար փորձին և միտումներին: Եվս 252 միջազգային խորհրդատու՝ չորս աշխարհամասի 36 պետությունից, ներգրավված է ավելի փոքր դրամաշնորհային ծրագրերում, ինչն ապահովում է աշխարհի առաջատար գիտելիքը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։ Գիտական կազմակերպությունները շարունակում են համալրվել ժամանակակից սարքավորումներով։ Ուզում եմ հիշեցնել, որ այս նպատակով նախորդ տարի հատկացվել էր 3,4 մլրդ ՀՀ դրամ՝ Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման և գերհամակարգչի ձեռքբերման համար, իսկ վերջինիս առավել արդյունավետ կիրառության համար ստեղծվելիք տվյալների կենտրոնին արդեն 2025 թվականին հատկացվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ: Սրանք փաստեր են, որոնք հավաստում են պետական քաղաքականության հետևողականությունը։ Գիտությունն առավել հասանելի և ընկալելի դարձնելու, գիտության հանդեպ հետաքրքրվածություն ձևավորելու նպատակով այս տարի արդեն հինգերորդ անգամ անցկացվել է համադպրոցական գիտության ամենամյա փառատոնը։ 250 դպրոցականներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, փառատոնի շրջանակում ներկայացրել են իրենց գիտական հետազոտւթյունները։ Հաղթող ճանաչված 62 նախագծից երեքը ներկայացրել է Հայաստանը Լատվիայում EUCYS ԵՄ երիտասարդ գիտնականների 36-րդ մրցույթին։ Այս տարի ևս գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է «Գիտության շաբաթ» ծրագիրը՝ հասարակության լայն շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումներով՝ թե՛ Երևանի Ազատության հրապարակում, թե՛ հանրապետության շուրջ 300 դպրոցներում և մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները։ Գիտության հանդեպ հետաքրքրությանը մեծապես նպաստում են դպրոցական լաբորատորիաները, որոնք հնարավորություն են տալիս փորձեր իրականացնել, նախագծային աշխատանքների միջոցով առաջին անգամ հետազոտական գործունեություն իրականացնել՝ երեխաներին ուղղորդելով դեպի հետագա գիտական աշխատանք։ Հանրապետության արդեն 800 դպրոցում արդիական լաբորատորիաներն իրականություն են. հաջորդ տարի դրանք կլինեն նաև մյուս դպրոցներում։ Մեր շուրջ չորս տասնյակ ավագ դպրոցներ արդեն երրորդ տարին աշխատում են ֆաբլաբերի ձևաչափով՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, գաղափարն իրականություն դարձնելու կարևոր մեթոդաբանությամբ։ Մենք չափազանց կարևորում ենք նաև հայագիտության զարգացումը։ Այս տարի արդեն երկրորդ անգամ Մատենադարանում անցկացվեց հայագիտական կոնգրեսը՝ աշխարհի առաջատար հայագիտական կենտրոնների ներգրավմամբ, որն իրապես դառնում է հայագիտական մտքի զարգացման և գաղափարների քննարկման կարևոր հարթակ։ Պետությունը շարունակում է նաև տարբեր երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորումը՝ հայագիտությունը դարձնելով համաշխարհային մի ցանց՝ բազմաթիվ գիտնականների և ուսանողների ներգրավմամբ։ Մենք խրախուսում ենք նաև հայաստանյան ամսագրերի զարգացումը և միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկումը և շատ ուրախ ենք, որ այս տարի արդեն մի քանի ամսագրեր իրենց տեղն են գտել այդ շտեմարաններում, մյուսներն էլ ճանապարհին են։ Սա պիտի դառնա նաև հայերենով գիտության զարգացման ճանապարհներից մեկը։ Այս տարի առաջին անգամ իրականացրել ենք նաև պետության կարիքների համար գիտական հետազոտությունների մրցույթը, որն էապես կմեծացնի գիտական աշխատանքի հանրային և տնտեսական ազդեցությունը։ Մենք մշտապես բախվում ենք մարտահրավերների, որոնք խելամտորեն հաղթահարելու ամենաուղիղ ճանապարհը զարգացած գիտություն ունենալն է։ Այն ամուր զարգացող տնտեսություն, ամուր պաշտպանություն, քաղաքակիրթ և իրավագիտակից հասարակություն ունենալու կայուն երաշխիք է։ ՀՀ կառավարությունը շարունակաբար խրախուսելու է գիտության առաջընթացը, հետևողական ծրագրերով նպաստելու է գիտական համայնքի ներուժի զարգացմանը և գիտական արդյունքի մրցունակության բարձրացմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր գիտական համայնքին, մաղթում եմ ամենահամարձակ գաղափարների իրականացում։ Միասնաբար ամենաբարդ խնդիրների վերհանմամբ՝ մենք կարող ենք գտնել բոլոր հարցերի պատասխանները։ Շնորհավոր Գիտության միջազգային օր»։


Մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու համար. Աշոտյան

Մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու...

22:19

Փաշինյանն Իռլանդիայում Կոբախիձեի հետ է հանդիպել

Փաշինյանն Իռլանդիայում Կոբախիձեի հետ է հանդիպել

22:15

«Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ»․ ԱԽ գրասենյակ

«Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ»․ ԱԽ...

22:14

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել...

21:18

Փաշինյանն ու Ալիևը ողջունում են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը

Փաշինյանն ու Ալիևը ողջունում են անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի...

21:02

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հրատապ նիստ գումարել կալանավորումների ու ՔԿՀ-ներում մահվան դեպքերի վերաբերյալ

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հրատապ նիստ գումարել կալանավորումների ու ՔԿՀ-ներում մահվան...

17:02

Մգեցված ապակիների համար պարեկները 198 արձանագրություն են կազմել

Մգեցված ապակիների համար պարեկները 198 արձանագրություն են...

17:00

«ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

«ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթն ամբողջությամբ...

16:12

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ԹՐԻՓՓ» ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական...

13:03

Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է սահմանադրության, գերիների և արցախցիների խնդիրների մասին

Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է սահմանադրության, գերիների և արցախցիների խնդիրների...

10:33

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած...

10:18

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած...

10:18

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ Վարդանյան

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ...

10:02

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ Վարդանյան

Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը չեմ վերցնելու․ Գերասիմ...

09:02

Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին  նաև հանձնվել է հատուկ մրցանակ

Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է...

17:55

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

16:44

Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն...

12:33

Գորիսում վթարային ջրանջատում է

Գորիսում վթարային ջրանջատում է

12:15

Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում

Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ...

11:59

Փաշինյանը Թուրքիայում է

Փաշինյանը Թուրքիայում է

11:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02