Վրաստանում բուժքրոջ մահը ցավալի է, մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են պատվաստանյութի հետ: Այս մասին ասել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն, գրում է վրացական Առաջին ալիքը։ Սիմաոն նշել է նաև, որ պատվաստանյութի օգուտը գերազանցում են ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հնարավոր կողմնակի ազդեցությունների արդյունքում: «Ցավոք, Վրաստանում բուժքրոջ մահը շատ վատ նորություն է, շատ ցավալի է: Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք մահվան բոլոր դեպքերը, որոնք, հավանաբար, կապված են պատվաստանյութի հետ: Մենք նաև ուշադիր ուսումնասիրում ենք մակարդման խանգարումները «Աստրազենեկայով» պատվաստված մարդկանց մոտ: Այսպիսով, ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այլև Եվրոպական դեղերի գործակալությունը մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր հիվանդների պատմությունը, առկա բոլոր ապացույցները և եզրակացրել, որ շատ լուրջ, հազվագյուտ դեպքերը կարող են կապված լինել պատվաստումների հետ, մենք խոսում ենք միլիոնից մեկ կամ երկու դեպքերի մասին, և եզրակացությունն այն է, որ Covid-19-ով վարակվելու ռիսկը, որն աշխարհում արդեն սպանել է 2.6 միլիոն մարդու, շատ ավելի մեծ է: Այսպիսով, պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հնարավոր կողմնակի ազդեցություններից: Պատվաստանյութը լավն է, այն կանխում է կորոնավիրուսից մահը», – ասել է Մարիանջելա Սիմաոն:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02